Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 23)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

VLC Streamer

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի շնորհիվ կկարողանաք iPhone-ով կամ iPad-ով դիտել ցանկացած ֆիլմեր ու տեսանյութեր` ընտրելով դրանք համակարգչից:

 

Aureus

Գինը` 1.99$ – անվճար

Տարրերն այնպես միացրեք իրար, որպեսզի ստանաք ոսկի: Խաղը շատ օգտակար կլինի նրանց, ովքեր ուզում են կատարելագործել հիշողությունը: Ուշադիր նայեք խաղատախտակին, մտապահեք տարրերը, քանի որ լույսը կարճ ժամանակում կանջատվի:

 

 

Flick Kick Football

Գինը` 1.99$ – անվճար

Արկադային խաղ է, որտեղ պետք է կառավարել ֆուտբոլի գնդակն ու գոլ խփել: Ունի խաղի չորս ռեժիմ:

 

Flick Kick Field Goal

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղը շատ դուր կգա ամերիկյան ֆուտբոլի սիրահարներին: Պետք է հաշվի առնել քամու, արագության, դիրքի և այլ գործոններ` հնարավորինս լավ նետում կատարելու համար:

 

AG Drive

Գինը` 3.99$ – անվճար

Մրցեք հակառակորդների հետ արագ մրցավազքում: Խաղը հետաքրքացնում է այն, որ ձեր փոխադրամիջոցը չի ենթարկվում գրավիտացիայի կանոններին: