Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հոկտեմբերի 3)

Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հոկտեմբերի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

He Likes The Darkness

Գինը` 0.99$ – անվճար

Օգնիր Պոլին կենդանի մնալ` հավաքելով մթության մեջ աստղերը: Պոլը շատ է սիրում մթություն, սակայն մթության մեջ շատ դժվար է քայլել, այդ իսկ պատճառով պետք է աստղերն այնպիսի տրամաբանական հերթականությամբ հավաքել, որպեսզի ճանապարհը լուսավոր մնա:

 

BattleSteps

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա իրականում մրցել այլ մարդկանց հետ: Ամեն օր` նոր մրցակից, իսկ հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս շատ քայլել:

 

Square Borne Farm Free

Գինը` 2.99$ – անվճար

Սա փազլ ոճի խաղ է: Օգնեք ագարակի կենդանիներին հավաքել կորած գազարները: Յուրաքանչյուր կենդանի ունի յուրահատկություն, որը գործի դնելով կկարողանաք գտնել տարօրինակ վայրերում հայտնված գազարները: Խաղն ունի 108 մակարդակներ, 24 հիմնական հերոսներ:

 

Toca Life: School

Գինը` 2.99$ – անվճար

Սա երեխաների երևակայությունը զարգացնող հավելված-խաղ է: Այն հնարավորություն կտա մասնակցել վիրտուալ դպրոցում տարբեր արկածների, խաղալ, մրցել, մասնակցել նվագախմբի փորձերին և այլն:

 

Multiplication Flashcard Match Games for Kids

Գինը` 3.99$ – անվճար

Սա ուսուցողական խաղ է` 5-8 տարեկան երեխաների համար, սովորեցնում է թվաբանական պարզ գործողություններ կատարել:

 

iColorama S

Գինը` 2.99$ – անվճար

Լուսանկարները խմբագրող հավելված է, ունի տարբեր ֆիլտրեր ու էֆեկտներ,  400-ից ավելի վրձիններ: