Google-ի նոր հավելվածը «հեղափոխելու է» սկաներին

Google-ի նոր հավելվածը «հեղափոխելու է» սկաներին

Google-ը թողարկել է PhotoScan նոր հավելված, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում թվայնացնել հին լուսանկարները:

Մի քանի վայրկյանում PhotoScan-ը սմարթֆոնի տեսախցիկով,  թղթե լուսանկարի 4 անկյունները նկարելուց հետո, մշակում է այն, թվայնացնում նկարը առանց ավելորդ փայլի:  Ինչպես նաև հավասարեցնում է նկարի անկյուններն  ու շրջում ճիշտ ուղղությամբ:

Թվայնացրած նկարները կարելի է պահել Google Photo-ում:  PhotoScan-ը այժմ հասանելի է iOS և Android համակարգերում:

Թեգեր: Google, Google photo, PhotoScan