Google Sites-ն ամբողջությամբ վերափոխվել է

Google Sites-ն ամբողջությամբ վերափոխվել է

Google Sites-ը նոր կայքեր պատրաստելու համար անվճար և հեշտ հասանելի գործիքներից մեկն է: Այժմ այն թարմացվել է: Նոր տարբերակում գրեթե ամբողջությամբ փոխվել է ինտերֆեսյը, ավելացել են նոր ֆունկցիաներ և արագացել է աշխատանքը:

Նոր ինտերֆեյսն ավելի համակարգված է դարձել, բոլոր ֆունկցիաները առանձնացված են մեկ տեղում, ընդ որում յուրաքանչյուր գործողություն ուղորդվում է հուշումներով:  Այնպես որ սկսնակ արագորեն կկողմնորոշվեն:

Այսուհետ, բացի տեքստերից և նկարներից կայքում կարող եք տեղադրել Google-ի մյուս ծառայությունների օբյեկտներ՝ Google Drive-ից փաստաթղթեր, Google Maps-ից քարտեզներ, YouTube-ից տեսանյութեր և այդպես շարունակ:

Թարմացված Google Sites-ով կայք պատրաստելիս իրական ժամանակում հնարավոր է դարձել աշխատել և փոփոխություններ անել կայքում միաժամանակ մի քանի հոգով և խուսափել տեխնիկական խնդիրներից, օրինակ կայքի արգելափակումից:

Google Sites-ով արդեն հնարավոր է պատրաստել նաև mobile-friendly կայքեր: