«Հայաստանում բացակայում է «հրեշտակ» ներդրողների էկո–համակարգը»,- Արեգ Գևորգյան

«Հայաստանում բացակայում է «հրեշտակ» ներդրողների էկո–համակարգը»,- Արեգ Գևորգյան

STEP 2016 վենչուրային կոնֆերանսին ISTC նորարական կենտրոնը ներկայացավ  3 սթարթափով, որոնցից երկուսը  «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շրջանակում ըմդգրկվեցին հաղթող հնգյակի մեջ:

itTrend-ի հետ զրույցում ISTC ինովացիոն կենտրոնի աքսելերացիոն ծրարգրերի ղեկավար Արեգ Գևորգյանը պատմել է Հայաստանում սթարթափերի գաղափարից դեպի շուկա ճանապարհին հանդիպող հիմնական խնդիրների, դրանց պատճառների ու լուծումների մասին: Ինչպես նաև, ամփոփել է ISTC նորարար լուծումների կենտրոնի այս տարվա գործունեությունը, ներկայացրել ձևավորված հիմնական ուղղություններն ու սպասեվելիք ծրագրերը:

Որո՞նք են  գաղափարից  բիզնես ճանապարհին ամենահաճախ հանդիպող խնդիրները early stage սթարթափերի մոտ:

– Երկու հիմնական խնդիր կնշեմ:  Առաջին խնդիրը մտքի ձևավորման փուլում է: Կամ շատ լայն են սկսում, ուզում են անել ամեն ինչ ու չեն կենտրոնանում ինչ-որ չափի վրա, որը հնարավոր է իրականացնել: Կամ էլ հակառակը՝ փակ են մտածում: Մյուսը՝ շուկա դուրս գալու խնդիրն է: Համալսարաններում ձեռներեցության դասընթացներ չկան, փորձում ենք մենթորությամբ ու դասընթացներով լրացնել բացը: Եթե ավելի գլոբալ դիտարկենք, ապա ոլորտում ներդրումների սակավության խնդիր ունենք:  Կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են  early stage-ում նախնական գրանտներ տրամադրել, բայց դրանից հետո սթարթափի համար գալիս է մի նոր մակարդակ, որի ժամանակ մեծ ներդրումների կարիք են ունենում, որ պատրաստ լինեն արդեն վենչուրներ ներգրավելու համար, որի համար անհրաժեշտ են որոշ բիզնես ցուցանիշներ: Պատկերացրեք, գաղափարից մինչև վենչուր  ճանապարհին անդունդ է մնում, այստեղ արդեն պետք են անհատ ներդրողները: Իհարկե կան, բայց քիչ են էկո-համակարգ դառնալու համար: Հայաստանում բացակայում է «հրեշտակ» ներդրողների էկո–համակարգը:

Ի՞նչն է բացակայության պատճառը, ըստ Ձեզ,  ի՞նչ է հարկավոր «հրեշտակ» ներդրողների էկո-համկարգ ձևավորելու համար:

– Մշակույթի հարց է: Հայաստանում դեռ չի ձևավորվել անհատ ներդրողների մշակույթ: Մեծ ընկերություններ ղեկավարող մարդիկ պետք է սկսեն ավելի շատ հետաքրքրվել այս ոլորտով, ուշադրություն դարձնեն, սկսեն գումարներ ներդնել սթարթափերում՝ ռիսկային ոլորտում: Արդեն կան սթարթափերի հաջողության պատմություններ, ռեալ օրինակներ ունենք Հայստանում: Կան սթարթափեր, որոնք օգնում են մյուսներին, այս առումով էկո-համակարգն արդեն ձևավորված է, մնում է անհատ ներդրողներինը:

istc-pic

Խոսենք ISTC-ի մասին. 2016-ը նշանավորվեց նոր կենտրոնի բացումով, եթե ամփոփենք տարին, ինչպիսի՞ն էր այն:

– Այո, 2016-ը ISTC-ի համար շատ նշանակալից եղավ: Կենտրոնը գործունեությունը սկսել է 2015-ին, բայց առաջին ակտիվ տարին այս տարին էր հետազոտական փուլից դուրս գալուց հետո: Մի քանի ուղղություններով հիմնական աշխատանքները տարվեցին: Ձևավորվեցին 3 հիմնական գաղափարներ, որոնց շուրջ ISTC-ն աշխատում է:

Որո՞նք են այդ ուղղությունները,  ի՞նչ նոր ծրարգրեր իրականացվեցին:

– 2016-ի ընթացքում կայացավ ու արդեն ձևավորված ֆորմատ դարձավ ISTC Academy-ն, որը կրթական հատուկ ֆորմատ է, ունի երկու ուղղություն՝ տեխնոլոգիական և բիզնես: Տեխնոլոգիականում սովորում են հիմնական ծրագրավորում՝ Python, Java, IBM-ի տարբեր պլատֆորմներից օգտվել, կոդավորել  և այլն: Բիզնեսի մեջ անալիտիկ տարբեր գործիքներով սովորում են digital marketing և այլ թրենդային գիտելիքներ, հմտություններ են ստանում աշխատանքում կիրառելու համար:

Երկրորդը Սթարթափերի հետ աշխատանքն էր: Իրականացրեցինք IBM ISTC Startup challenge-ը, որը մի քանի շաբաթանի ինտենսիվ աշխատանք էր սթարթափերի հետ ու գնահատվում էր նրանց առաջխաղացումը: Նրանցից մի քանիսը շարունակեցին իրենց ճանապարհը մեզ հետ ISTC Accelerator-ում: Նոր կենտրոն տեղափոխվելուց հետո, գործարկեցինք ISTC Accelerator-ը, որն ավելի երկարաժամկետ աշխատանք է ենթադրում սթարթափերի հետ:  Ներկայումս աշխատում ենք 6 սթարթափի հետ, որոնցից 3-ը ներկայացան STEP 2016-ի ժամանակ:

istc-center istc-create-lab

Դեկտեմբերի 14-ին կավարտվի  ISTC  Joint Research Grant ծրագրի հայտերի ընդունումը, ի՞նչ ծրագիր է սա: 

Նոր ուղղությունը, որը սկսում ենք ISTC Research-ն է: ISTC Joint Research Grant-ը նպատակ է հետապնդում խրախուսել Հայաստանում հետազաոտական գործունեությամբ զբաղվելը: 6000 ԱՄԴ  գրանտ է տրվելու հետազոտողին, որը կարելի է դիտարկել որպես աշխատավաձ մեկ տարվա ընթացքում, որպեսզի հետազոտողը կարողանա կենտրոնանալ միայն իր աշխատանքի վրա ու այլ աշխատանք չփնտրի:

Ի՞նչ նոր հնարավորություններ կտա ծրագիրը:

-Տարվա ընթացքում մի քանի անգամ կհայտարարվեն գրանտներ և հուսով ենք դրանցով կակտիվացնենք մեզ հետաքրքրող ուղություններով հետազոտական աշխատանքները՝ արհեստական բանականության, մեծ տվյալների հետ աշխատանքի, կապային տեխնոլոգիաների, անվտանգության և այլ ուղղություններով:

2-րդ սպասվող մեծ ծրագիրը ISTC Research-ի շրջանակում Travel Grant-ն է: Դա էլ արդեն Study visit-ների համար է նախատեսված: Մենք ընտրում ենք հետազոտողին և ԱՄՆ-ում գործող  IBM գործընկեր համալսարաններից որևէ մեկի հետ կապ ենք ստեղծում և 2-4 շաբաթով հետազոտողին ուղարկում ենք այնտեղ վերապատրաստվելու նպատակով: Հետագայում Հայստանում իր հետազոտական աշխատանքը իրականացնելու համար կապեր հաստատելու լավ հնարավորություն է: Բոլոր հաղթողների հետ միասին մենք աշխատելու ենք և դիմելու ենք միջազգային ծրագրերի՝ իրենց և մեր ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

-Նշեցիք IBM-ի հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրեր:  Ի՞նչ նոր համագործակցություններ են սպասվում  միջազգային գորընկերոջ հետ:

– IBM-ը  այս կենտրոնի հիմնադիր գործընկերներից մեկն է: Այն հանդիասնաում է հետազոտական, բովանդակային, ծրագրային գործընկեր: Ապահովում են IBM սերվերներով, որոնք շատ շուտով կլինեն Հայաստանում և կտեղադրվեն այստեղ: Իրականացվում է նաև մենթորների աջակցություն, վերջերս IBM Watson-ով աշխատելու վերապատրաստումներ եղան ISTC-ի դասախոսների հետ: Հաջորդ շաբաթվանից կհայտարարվի IBM-ի կողմից պատրաստված հատուկ պորտալների բացման մասին: Դրանք կգործեն ԵՊՀ-ում և Ամերիկյան համալսարանում, որոնք դասախոսներին և ուսանողներին հնարավորություն կտան շատ հեշտ ու user-friendly ինտերֆեյսով access ունենալ ոչ միայն IBM-ի, նաև տարբեր soft-երի՝ երրորդ կողմից տրամադրվող ծրագրային ապահովումների հետ, օգտվել ամպային տեխնոլոգիաների մուտքերից և այլն: Սա նոր հնարավորություն է մեր մասնագետների համար համաշխարհային տեսանելիության դաշտ դուրս գալու համար:

Նունե Գրիգորյան