Լոռին կարող է դառնալ SMART մարզ

Լոռին կարող է դառնալ SMART մարզ

Լոռին հայտարարվելու է SMART մարզ, բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը սկսվելու են Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը:

Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետի հետ հանդիպման ընթացքում և ընդգծել, որ մեծ հույսեր են կապում մարզում ՏՏ ոլորտի զարգացման հետ:

Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը:

16143025_1303242633069311_8464397697920303434_n

Այստեղ ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, որտեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ 200 մասնագետ:

Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:

Կառավարության ղեկավարը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և առաջարկել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: