Apple-ը 1 մլրդ. դոլար է պահանջում Qualcomm ընկերությունից

Apple-ը 1 մլրդ. դոլար է պահանջում Qualcomm ընկերությունից

Apple-ը դատի է տվել Qualcomm ընկերությանը, որը զբաղվում է պրոցեսորների արտադրությամբ: Ընկերությունը պնդում է, որ տարիներ շարունակ Qualcomm-ը շահագործելով շուկայում իր դոմինանտ դիրքը, բարձր գներով է վաճառել իր արտադրանքը և խոչընդոտել է Apple-ին գտնել այլ մատակարարների, դրա հետ մեկտեղ բարձրացրել է պատենդների գները:

Դատական հայցում նշվում է, որ Qualcomm ընկերությունը տարիներ շարունակ մի շարք արտոնություններ է տրամադրել Apple-ին: Սակայն հանկարծակի դադարեցրել է դրանք, այն բանից հետո, երբ Apple-ը սկսել է համագործակցել հարավկորեական իրավապահ մարմինների հետ, որոնք էլ հետագայում Qualcomm-ին տուգանել են 835 մլն. դոլարով:

Այսպիսով Apple ընկերությունը պահանջում է 1 մլրդ. դոլար, որպես փոխհատուցում, որից զրկվել է արտոնությունների չեղարկման պատճառով:

Qualcomm ընկերությունը մեկնաբանել է և ժխտել Apple-ի բոլոր պնդումները՝ ընդգծելով, որ դրանք անհիմն են:

Թեգեր: Apple, Qualcomm