ԳՏԿ-ում գործող Ֆամբոքսը կհամագործակցի Համաշխարհային բանկի հետ

ԳՏԿ-ում գործող Ֆամբոքսը կհամագործակցի Համաշխարհային բանկի հետ

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում /ԳՏԿ/ գործող Ֆամբոքս սկսնակ ընկերությունը կհամագործակցի Համաշխարհային բանկի /ՀԲ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։

ՀԲ ներկայացուցիչների ԳՏԿ այցից հետո կենտրոնին ներկայացվել էր պատվերի տեսակը և պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը, որի իրականացումից հետո՝ ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց ստարտափ ընկերությանը:

GTC2 GTC3

«Ֆամբոքսի ընտրությունը պատահական չէր, այս ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին. ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը Ֆամբոքսի թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը ՀԲ-ում՝ որպես գործընկեր: Արդյուքնում սթարթափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր», – նշում է ԳՏԿ մենեջեր Ամալյա Եղոյանը։

Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, ևս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն Ֆամբոքսի, այլև ԳՏԿ-ի համար սա հնարավորություն է ձեռք բերել միջազգային ճանաչում ՄարկԼոջիքի ոլորտում, ինչպես նաև՝ նորանոր պատվերներ: