Ալեքսիս Օհանյանի բաց նամակը մեծ արձագանք է գտել

Ալեքսիս Օհանյանի բաց նամակը մեծ արձագանք է գտել

Օրերս reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանդես է եկել բաց նամակով, որտեղ ներգաղթյալների դեմ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն անվանել է «հակասահմանադրական» և «խորապես հակաամերիկյան»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը էմիգրանտների երկիր է և նրանց ընդունումը երկրի առավելություններից մեկն է :

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով արգելվում է  փախստականների ընդունումը ԱՄՆ և խստացնում է մուտքի որոշ կանոններ, նաև 7 երկրների՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի և Լիբիայի քաղաքացիների ԱՄՆ մուտքի վիզայի արգելքը Սիլիկոնյան հովտի խոշոր ընկերությունների ղեկավարները մեղմ ասած չեն ողջունել: Ավելին հանդես են եկել քննադատական հայտարարություններով, քայլերով և նամակներ են հղել իրենց աշխատակիցներին:

Ալեքսիս Օհանյնաը անմանսն չի մնացել, իր բաց նամակում նա արտահայտել է իր կարծիքը, որտեղ անդրադարձել է իր հայկական արմատներին: Ներկայացրել իր ընտանիքի պատմությունը: Պատմել է,  թե ինչպես է իր պապը ցեղասպանությունից մազապուրծ եղել ու գաղթել: Հիշեցրել է, որ իր հայրը ԱՄՆ ներգաղթել է Գերմանիայից՝ չունենալով որևէ փաստաթուղթ:

Ալեքսիսը շեշտել է, որ Միացյալ Նահանգների զարգացման մեջ ներգաղթյալները մեծ դերակատարություն են ունեցել և իր ընկերությունը շարունակելու է ընդունել և անխտրական վերաբերմունք ցուցաբերել էմիգրանտների նկատմամբ: Նամակի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: