Գյումրիում AR, VR տեխնոլոգիաները կխթանեն զբոսաշրջության զարգացումը

Գյումրիում AR, VR տեխնոլոգիաները կխթանեն զբոսաշրջության զարգացումը

Հայաստանի զբոսաշրջությունը զարգացնելու համար կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաներ: Մեկնարկն արդեն տրված է: Գյումրիում առաջին վայրը, որը վերափոխվել է Շիրակի օդակայանն է:

Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի և փողոցների նկարները, գյումրեցի հանճարների՝ Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյան և այլոց դիմանկարները ներկայացված են լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ARLOOPA-ի նախաձեռնությամբ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) բիզնես մենեջեր Ամալյա Եղոյանը նշում է, որ բոլոր գյումրեցիների պարտականությունն է մտածել քաղաքը վերափոխելու ուղղությամբ. ‹‹Մենք որոշեցինք սկսել հենց օդանավակայանից, քանի որ Գյումրի ժամանող հյուրն առաջին տպավորությունը քաղաքի մասին ստանում է հենց օդանավակայանից։ Ցանկացած այցելու պոտենցիալ պատվիրատու է ու գործընկեր, հետևաբար պետք է բոլոր ջանքերն օգտագործենք նրանց քաղաքում երկար պահելու և մեր պոտենցիալը երկայացնելու համար››:

Զբոսաշրջության պետական կոմիտեի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համագործակցության նոր ծրագրով նախատեսվում է աջակցել մարզի և Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների և ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի և այլ վայրերի վերափոխման, ձևավորման գաղափարների մշակմանը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերությունն առաջարկել և իրականացրել է դիզայներական լուծումներ օդակայանի համար: