ABBYY-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանիը նոր նախագիծ է սկսել։ Yva անունով համակարգը նախնական ռեժիմով սկսել է գործել ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստանում այն կակտիվանա սեպտեմբերին:
Yva-ն արհեստական բանականության վրա հիմնված բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ է: Այն միանում է կորպորատիվ էլփոստին, մեսենջերներին, իրականացնում է աշխատակիցների հարցումներ և վերլուծում ստացված տվյալները:
Արդյունքում ծառայությունը ստեղծում է աշխատակիցների ու ղեկավարների համար նախատեսված առաջարկներ և նախազգուշացումներ։ Սա միտում ունի բարելավել վաճառքի արդյունքները, զգուշացնել կարևոր աշխատակիցների՝ աշխատանքից ազատումների մասին և հայտնաբերել առկա այլ ռիսկեր:
«Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ ներկայում համակարգն աշխատում է ռուսերեն և անգլերեն լեզուներով, իսկ սեպտեմբերից այն կունենա նաև ճապոներեն, չինարեն և գերմաներեն տարբերակներ:
Նախագծի մշակումը կհիմնվի Դավիթ Յանի մեկ այլ ընկերության՝ Findo որոնման համակարգի վրա, իսկ ABBYY-ն հանդես կգա որպես ԱՊՀ երկրներում և Ռուսաստանում նախագծի դիստրիբյուտոր:
«Վաղ նախազգուշացումն աշխատանքից ազատումների մասին և կարեւոր աշխատակիցներին Ռուսաստանում պահելը ընկերությունների համար տնտեսում է միլիոնավոր ռուբլիներ, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է մինչեւ $100 հազ. և ավելի»,- ընդգծում է Դավիթ Յանը: