Joomag-ը կազմակերպում է ծրագրավորման անվճար դասընթացներ

Joomag-ը կազմակերպում է ծրագրավորման անվճար դասընթացներ

Հայկական Joomag ընկերությունը կազմակերպում է iOS և Web ծրագրավորման անվճար դասընթացներ: Տևողությունը 1-2 ամիս է: Դասընթացները հաջողությամբ ավարտած լավագույն մասնակիցները ընկերությունում աշխատելու հնարավորություն կստանան:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝
  • Ծրագրավորման, ինժեներության, մաթեմատիկայի մասնագիտական գիտելիքներ
  • Համակարգիչ՝ տնային հանձնարարությունները կատարելու համար:
  • Անգլերենի լավ իմացություն
  • Ձեռնարկատիրական ոգի, ստեղծարար մոտեցում, թիմում աշխատելու կարողություն
  • մոտիվացիա և աշխատասիրություն

Կարող են դիմել նաև ուսանողները: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 30-ն  է: iOS ծարագրավորման համար պետք է գրանցվել այստեղ, իսկ Web-ի համար այստեղ: