Sevan Startup Summit-ի ընթացքում կկազմակերպվի Campathon

Sevan Startup Summit-ի ընթացքում կկազմակերպվի Campathon

Sevan Startup Summit-ի ընթացքում կանցկացվի Campathon՝ հեքըթոն ստարտափային վրանային ճամբարում, որը կազմակերպում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը Ստարտափ Հայաստան հիմնադրամի և GlobalAM PO-ի հետ համատեղ:

24 ժամ տևողությամբ հեքըթոնի ընթացքում մասնակից թիմերը կմշակեն տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար և կներկայացնեն մրցույթի ժյուրիի դատին։ Campathon-ը հագեցած է լինելու նաև հետաքրքիր և օգտակար դասընթացներով, որոնց ընթացքում մասնակից թիմերը կծանոթանան պրոդուկտի ստեղծման տարբեր նրբությունների։

Դիմում-հայտերի ընդունման մեկնարկը տրված է, և հետաքրքրված թիմերը մինչ հունիսի 20-ը կարող են դիմել այստեղ:

«Նախատեսում ենք ավելի քան 30 մասնակից թիմեր, ովքեր, իրենց հետ բերելով իրենց ստեղծագործ միտքը, թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանան կյանքի կոչել հետաքրքիր լուծումների նախատիպեր, որոնք կարող են լինել հետաքրքիր ստարտափ նախագիծ ստեղծելու առաջին քայլերը», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Campathon-ի մասնակից թիմերը 24 ժամյա աշխատանքի իրենց արդյունքները կներկայացնեն ՏՏ մասնագետներից, ձեռնարկատերերից և պոտենցիալ ներդրողներից բաղկացած ժյուրիի դատին, ովքեր կգնահատեն նրանց կատարած աշխատանքը, ստեղծած պրոդուկտի նորարարությունը և կիրառելիությունը։

Լավագույն երկու թիմերը կազմակերպիչների կողմից կստանան 1000  և 500 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակներ։

Մանրամասներին ու դիմելու պայմաններին ծանոթանալ կարող եք այստեղ: