Այսօր մեկնարկել է ԲարՔեմփ Երևան 2017 (չ)կոնֆերանսը

Այսօր մեկնարկել է ԲարՔեմփ Երևան 2017 (չ)կոնֆերանսը

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է  ՏՏ ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2017»-ը: Արդեն 9 տարի է, ինչ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Այս տարի ելույթներով հանդես կգան 6 միջազգային հյուրեր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից:

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Այս տարի ևս «Բարքեմփ Երեւան 2017»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ:

Արդեն 4 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևան գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են Workfront Armenia, SFL LLC, Ginosi Apartels ընկերությունները:

Պաշտոնական հաշթեգն է #barcampevn17:

Նշենք, որ ԲարՔեմփն առաջին անգամ անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ Երևանում այն անցկացվում է 2009-ից։ Առաջին Բարքեմփ Երևանին մասնակիցների թիվը հասնում էր 200-ից 300-ի, իսկ 8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը:

Նունե Գրիգորյան