Apple-ը դադարեցրել է միանգամից 2 սարքավորման արտադրություն

Apple-ը դադարեցրել է միանգամից 2 սարքավորման արտադրություն

Apple ընկերությունը հրաժարվել է միանգամից 2 սարքավորման արտադրությունից: iPod nano և iPod shuffle փլեյերները այլևս չեն թողարկվի, այսպիսով ընկերության ինտերնետ-կապ չունեցող սարքերի դարաշրջանն ավարտվում է:

«Այսօր մենք թեթևացրել ենք մեր iPod-ների շարքը՝ թողնելով միայն կրկնակի հզորությամբ $199 արժողությամբ iPod touch-ը և հրաժարվել ենք iPod shuffle-ից ու iPod nano-ից»,- հաստատել են խնձորային ընկերության ներկայացուցիչները The Verge-ի հետ զրույցում:

Այժմ ընկերությունը մատակարարում է 32Գբ և 128Գբ հիշողությամբ iPod touch փլեյերներ: Նշենք, որ լեգենդար iPod Classic-ի արտադրությունը դադարեցվել էր 2014-ին, իսկ iPod nano-ի վերջին կարդինալ թարմացումը եղել է 2012-ին, երբ դրանում ավելացվել էր Bluetooth: iPod shuffle-ն էլ, իր հերթին, ռեդիզայն էր արվել 2010-ին: