iPhone X, iPhone 8 / 8 Plus. հետաքրքիր փաստեր Apple-ի նոր iPhone-ների մասին

iPhone X, iPhone 8 / 8 Plus. հետաքրքիր փաստեր Apple-ի նոր iPhone-ների մասին

Կայացավ Apple-ի երկար սպասված պրեզենտացիան: iPhone՝ iPhone X, iPhone 8 և 8 Plus. միանգամից 3 նոր iPhone: Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր և առանձնահատկություններ նոր մոդելների մասին:

iPhone X

Ընկերության պատմության ամենակատարելագործված մոդելը՝ iPhone X-ն է (10): Շրջանառվող գրեթե բոլոր լուրերը հաստատվեցին: Նոր մոդելի էկրանը զբաղեցնում է ամբողջ դիմային պանելը, բացի վերևի հատվածից, որտեղ տեղակայված են հաղորդիչներ և դիմային  տեսախցիկը: Հետևի պանելը ապակուց է: Օժտվել է 5.8 դյույմանոց OLED  դիսփլեյով, 2 436 × 1 125 թույլատրելիությամբ Super Retina էկրանով: Նոր iPhone-ները պաշտպանված են IP67 ստանդարտով, այսինքն` անջրանցիկ են (կարող են 30 րոպե մնալ ջրի տակ) ու պաշտպանված են փոշուց:

Home կոճակը հանվել է, որի ֆունկցիան կատարվում է  էկրանի ներքևից դեպի վերև մատի ժեստով: Ամենատպավորիչ նորարարությունը Face ID-ն է ՝ դիմագծերով նույնականացումը,  որի միջոցով հնարավոր է բացել արգելափակումը: Օգտագործվել է TrueDepth Camera System տեխնոլոգիան, որն օգտագործում է ինֆրակարմիր տեսախցիկ, մեքենայական ուսուցման ալգորիթմներ և նեյրոցանցեր: iPnone X-ը ստեղծում է դեմքի եռաչափ մոդելը 30 հազար կետով, կարողանում է ադապտացնել դիմային ֆիզիկական փոփոխությունները և կարողանում է ճանաչել տիրոջ դեմքը մթության մեջ:

Հետաքրքիր է, որ հենց պրեզենտացիայի ընթացքում այն աշխատեց 2-րդ փորձից:

 

Apple-ը վստահեցնում է, որ Face ID-ին խաբելու կամ կոտրելու հավանականությունը  հավասար է 1 : 1 000 000 -ին: Այնինչ Touch ID-ի պարագայում՝ 1 : 50 000 է: iPhone X-ին անհնար է խաբել լուսանկարով կամ էլ դիմակով:

TrueDepth Camera System-ը հնարավոր է դարձրել Aniemoji՝ կենդանի էմոջիներ ստեղծելու ֆունկցիան: iPhone X-ի դիմային տեսախցիկը կարող է ֆիքսել օգտատիրոջ դիմախաղը և այն փոխանցել էմոջիներին:

 

Դրանք 3D էմոջիներ են, որոնք կարող են ծիծաղել, տխրել, զարմանալ, խոսել օգատիրոջ ձայնով և այլն: Aniemoji-ներն հնարավոր է ուղարկել ընկերներին iMessage-ով:

Վերջապես անլար լիցքավորում AirPower-ով: Apple-ը ներկայացրեց սարքավորում, որի վրա միաժամանակ հնարավոր է լիցքավորել iPhone-ը, Apple Watch-ը և AirPods-ը: Այժմ iPhone X սմարթֆոնում օգտագործվում է 6 միջուկ ունեցող A11 պրոցեսորը՝ մշակված GPUընկերության կողմից, ինչպես iPnone 8-ում է:

Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա Phone X-ն ունի կրկնակի տեսախցիկ՝ ուղղահայաց ձևով տեղակայված օբյեկտիվով և պատկերի օպտիկական հստակեցման ֆունկցիա: Տեսախցիկը 12 Մպ է:

Գնել  iPhone X-ը 64 Գմ հիշողությամբ կարելի է 999 դոլարով: Վաճառքի կհանվի նաև 256 Գբ տարբերակով: Նախնական պատվերները կարելի է կատարել հոկտեմբերի 27-ից, իսկ մատակարարումը կսկսվի նոյեմբերի 3-ից:

iPhone 8` թարմացված iPhone 7 անլար լիցքավորմամբ

Ըստ արդեն իսկ ձևավորված ավանդույթի Apple-ը այս տարի պետք է ներկայացներ iPhone 7s / 7s Plus, բայց ընկերությունը ներկայացնում է միանգամից iPhone 8/8+, սակայն այն իր ֆունկցիոնալությամբ ըստ էության բարելավված iPhone 7-ն է:

Դիզայնը կրկնվում է, բայց հետևի պանելը ապակուց է, որն ըստ խնձորային ընկերության աշխարհի ամենադիմացկուն ապակին է: Տեխնիկական բնութագիրը կրկնվում է. iPhone 8-ն ունի 4.7 դյույմանոց  Retina HD IPS էկրան` 1,134 x 750 թույլատրելիությամբ, իսկ iPhone 8 Plus-ը` 5.5 դյույմ անկյունագծով Retina HD IPS էկրան` 1,920 x 1,080 թույլատրելիությամբ: Պաշտպանված են IP67 ստանդարտով, այսինքն` անջրանցիկ են (կարող են 30 րոպե մնալ ջրի տակ) ու պաշտպանված են փոշուց:

Գլխավոր նորամուծությունը 6 միջուկանի A11 Bionic չիպն է: Ավելի հզոր պրոցեսորը թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկին արագ և ճշգրիտ հստակեցնել պատկերը ոչ բավարար լուսավորության ժամանակ և ավելի արդյունավետ պայքարել թվային աղմուկի դեմ:

Ամենավառ նորարարությունը դուր կգա սելֆիի սիրահարներին: Portrait Lightning տեխնոլոգիայով օժտված դիմային տեսախցիկը կարող է փոխել պատկերի լուսավորությունը իրական ժամանակում: iPhone 8 Plus-ը ստացել է կրկնակի հետին տեսախցիկ՝ 12 Մպ, կարող է նկարահանել 1 վայրկյանում 60 կադր 4K-վիդեո:

Apple-ը մեծ ուշադրություն է հատկացրել լրացված իրականությանը (AR), տեսախցիկը մեծ դերակատարում ունի AR խաղեր խաղալու համար: AR խաղերը կարելի է պրոյեկտել տարածության մեջ և ոչ միայն կառավարել խաղը, այլև անմիջական մասնակիցը դառնալ, կատարել գործողություններ:

 

True Tone նոր ներմուծված տեխնոլոգիան էլ թույլ կտա սմարթֆոնին ինքնուրույն կարգավորել էկրանի գունային պայծառությունը՝ ըստ միջավայրի լուսավորության: iPhone 8 և iPhone 8 Plus-ը թողարկվել են արծաթագույն, ողկեգույն և մուգ-մոխրագույն գունային տարբերակներով:

Այսպիսով iPhone 8 և iPhone 8 Plus-ը վաճառքի դուրս կգան սեպտեմբերի 22-ից: 64 և 256 Գբ հիշողությամբ iPhone 8-ի արծեքը կսկսի 669 դոլարից, իսկ iPhone 8 Plus-ը՝ 799 դոլարից: