Հայկական inOne հավելվածը կազատի դրամապանակը զեղչի և կուտակային քարտերից

Հայկական inOne հավելվածը կազատի դրամապանակը զեղչի և կուտակային քարտերից

Գնումներ կատարելիս՝ հաճախ մոռանում ենք զեղչի կամ կուտակային քարտերը տանը կամ էլ ծանրաբեռնում ենք դրամապանակը: Հայկական inOne հավելվածը թույլ է տալիս ազատել դրամապանակը զեղչի և կուտակային քարտերից՝ տեղափոխելով դրանք սմարթֆոն: Զեղչի և կուտակային քարտերը կարելի է ներբեռնել հավելված և մշտապես ձեռքի տակ պահել, անհրաժեշտության դեպքում գնումներ կատարել հենց սմարթֆոնով:

Քարտի վրայի թվերը հավելվածում ներմուծելուց հետո, դրանք վերածվում են barcode-ի, որն էլ հարկավոր է ցույց տալ դրամարկղում։ Հավելվածում մեկտեղված են բրենդային խանութների ֆեյսբուքյան հրապարակումները և առաջարկները, առկա տեսականին: Հնարավոր է տեղեկանալ տվյալ պահին գործող զեղչերի մասին, գործում է նաև պրոմո կոդերի հատուկ բաժին:

Այս տարի սթարթափը ներկայանում էր ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում: inOne-ը գործարկվել է տարեսկզբին, այն ունի 7000-ից ավելի ներբեռնում: Հավելվածի առաջխաղացման վրա աշխատում է 9 հոգի: Համագործակցում են մոտ 20 ընկերության հետ: Առաջիկայում նոր համագործակցություններ ևս սպասվում են: Հավելվածն անվճար հասանելի է iOS և Android համակարգերում:

 

Նունե Գրիգորյան