10 լավագույն սմարթֆոնները լուսանկարելու համար

10 լավագույն սմարթֆոնները լուսանկարելու համար

DxOMark-ը, որին վստահում են միլիոնավոր պրոֆեսիոնալ լուսանկարիչներ ամբողջ աշխարհից, ներկայացրել է լուսանկարելու համար սմարթֆոնների լավագույն տասնյակը:

1. Google Pixel 2

Google Pixel 2-ի պրեզենտացիայից մեկ շաբաթ էլ դեռ չանցած արդեն DxOMark-ի փորձագետները թեստավորել են այն: Թեև վերջին տենդենցների համաձայն այս սմարթֆոնն օժտված չէ կրկնակի տեսախցիկով, այն ստացել է 12 Մպ տեսախցիկ Dual Pixel պատկերն ինքնուրույն հստակեցնելու հնարավորությամբ: Առավելությունների թվում է սպիտակի լավ բալանսավորման ֆունկցիան: Google Pixel 2-ը հատկապես հարմար է տեսանկարահանման համար:

Գնահատականը ՝ 100-ից 98 բալ

2. Samsung Galaxy Note8

Այս գադջեթն ունի կրկնակի տեսախցիկ, դրանք 12 Մպ են, որոնցից մեկով հնարավոր է կրկնակի անգամ մեծացնել պատկերը: Note 8-ը կարող է նկարել միաժամանակ երկու տեսախցիկներով, որը թույլ կտա օգտատերերին ընտրել հաջողված կադրը: Ինչպես նաև կարելի է լղոզված ետնապատկերով լուսանկարներ ստանալ, նակրելուց հետո ընտրել ֆոկուսի կետը: Երկու տեսախցիկներն էլ օժտված են օպտիկական ստաբիլիզացիայի հնարավորությամբ: Դիմային տեսախցիկը 8 Մպ է:

Գնահատականը ՝ 100-ից 94 բալ

3. iPhone 8 Plus

Ամենավառը կրկնակի մոտեցման ֆունկցիան է, այն հատկապես դուր կգա սելֆիի սիրահարներին: Portrait Lightning տեխնոլոգիայով օժտված դիմային տեսախցիկը կարող է փոխել պատկերի լուսավորությունը իրական ժամանակում: iPhone 8 Plus-ը ստացել է կրկնակի հետին տեսախցիկ՝ 12 Մպ, կարող է նկարահանել 1 վայրկյանում 60 կադր 4K-վիդեո: DxOMark-ը նշել է, որ iPhone 8 Plus-ն ունի լավագույն  HDR ռեժիմը, բայց այն ինքնուրույն պատկերի հստակեցման հարցում զիջում է, հատկապես վառ լուսավորության ժամանակ:

Գնահատականը ՝ 100-ից 94 բալ

Տասնյակում ընգրկվել է նաև iPhone 8-ը (92 բալ): Լավագույն հնգյակը եզրափակում է Google Pixel սմարթֆոնը (90 բալ): 6-րդ տեղում է HTC U11-ը (90 բալ): 7-րդ և 8-րդ տեղերը զբաղեցնում են iPhone 7 Plus-ը և iPhone 7-ը համապատասխանաբար: Տասնյակում է հայտնվել նաև Sony-ի արտադրանքը՝ Xperia XZ Premium-ը 9-րդն է: Samsung-ի մեկ այլ սմարթֆոն՝ Galaxy S6 Edge-ը, եզրափակում է լավագույն տասնյակը 82 բալով: