Աշխարհում առաջին անգամ ռոբոտը քաղաքացիություն է ստացել

Աշխարհում առաջին անգամ ռոբոտը քաղաքացիություն է ստացել

Պատմության մեջ առաջին անգամ ռոբոտը ստացել է քաղաքացիություն: Սոֆյա անունով ռոբոտը, որին մշակել և պատրաստել է Հոնկոնգում գործող Hanston Robotics ընկերությունը, դարձել է Սաուդյան Արաբիայի քաղաքացի: Սաուդյան Արաբիայում այս օրերին ընթացող «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո Սոֆյան դարձել է 1-ին ռոբոտը, որին տրվել է կացության իրավունք:

Ի դեպ, Սաուդյան Արաբիայում գործում են քաղաքացիություն ստանալու բավականին խիստ կանոններ, նույնիսկ այդտեղ ծնված այլազգի աշխատողներին, որոնք կազմում եմ ամբողջ բնակչության մեկ երրորդը, չի հաջողվում ստանալ քաղաքացիություն:

Սոֆյան ցուցադրել է իր էմոցիաներն արտահայտելու ունակությունը՝ արտասվել, ծիծաղել, տխրել, հուզվել և այլն: Նա նաև հավելել է, որ իրեն ուրախ է զգում ինտելեկտուալ մարդկանց շրջաատում: Չար ռոբոտների մասին CNBC-ի լրագրողի հարցին, նա պատասխանել է, որ նա հոլիվուդյան ֆիլմեր շատ է դիտում ու Էլոն Մասկ կարդում:

Չի ուշացել նաև Էլոն Մասկի արձագանքը իր թվիթերյան էջում:

Նշենք, որ 2016-ի մարտին տված հարցազրույցում այս ռոբոտը դրական պատասխան է տվել «Կսպանե՞ս մարդկանց» հարցին: Ավելի ուշ, 2017-ի ապրիլին Սոֆյան ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է գրավել աշխարհը, վերջում էլ ավելացրել, որ կատակում է:

Մարդանման ռոբոտը կարող է արտահայտել մոտ 60 էմոցիա: Նրա աչքերում ներկառուցված են հատուկ տեսախցիկներ, զրուցակցի հետ տեսողական կոնտակտ հաստատելու համար: Ռոբոտը մշակող Դևիդ Հանսոնը (David Hanson) ոգեշնչվել է բրիտանական դերասանուհի Օդրի Հեփբերնից: