Seaside Startup Summit 2018-ի աշխատանքների մեկնարկը տրված է

Seaside Startup Summit 2018-ի աշխատանքների մեկնարկը տրված է

Օրերս հայտնի դարձավ, որ Sevan Startup Summit-ը դուրս է գալիս միջազգային հարթակ, ընդլայնում է աշխարհագրությունը և կկազմակերպվի  աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված՝ Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան Seaside Startup Summit անվանումը։

«Սևան Ստարափ Սամմիթ» ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանը, «ՓՄՁ ԶԱԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի Ղեկավար Էվա Մարիա Նահերը և «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պողոսյանը ամփոփեցին սամմիթը և հայտարարեցին «Seaside Startup Summit 2018»-ի մեկնարկը։

Sevan Startup Summit 2017-ի հաջող արդյունքներից հետո «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն արդեն պատրասրտվում է Սամմիթ 2018-ին։ Հաջորդ սամմիթի ընթացքում կլինեն բազում նորամուծություններ։ Ստարտափների և ներդրողների համար հայտերը կբացվեն նոյեմբերի 1-ին։ Նախատեսվում է առաջին ֆիլտրումն անցած ստարտափների համար կազմակերպել «Seaside Startup School»-ը, որտեղ ստարտափները կստանան համապատասխան գիտելիքներ։ Այն կօգնի նրանց ավելի կատարելագործված կերպով ներկայացմանը։ Ինչպես նաև գործի կդրվի «Seaside Startup Summit Accelerator»-ը, որի շնորհիվ հայկական ստարտափները սամմիթի ավարտից հետո նույնպես կունենան հնարավորություն կատարելագործվելու և ներդրումներ ստանալու։

«Այժմ մենք բանակցում ենք ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Սինգապուրի և եվրոպական մի քանի երկրների հետ իրենց ծովափնյա շրջաններում սամմիթն անցկացնելու համար։ Սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը կնպաստի հայկական ողջ ստարտափ էկոհամակարգի առաջընթացին, քանի որ կավելանա փորձի փոխանակումը։ Այնուամենայնիվ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը մնում է մեր կարևոր միջոցառումը, քանի որ մեր նպատակն է միջազգային փորձով հայկական ստարտափների հետ կիսվելը։ «Սևան Ստարտափ Սամմիթ» 2018-ը կանցկացվի հուլիսի 22-29-ը»,- նշել է «Սևան Ստարափ Սամմիթ» ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանը:

«Ստարափ Արմենիա» հիմնադրամը, «Rak Incubation and Accelerator» և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը պլանավորում են «Seaside Startup Summit» անցկացնել 2018-ի փետրվարին։ Այս միջոցառումը ոչ միայն կնպաստի Հայաստանի և ԱՄԷ-ի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլ նաև խթան կհանդիսանա նորարարների և ձեռնարկատերերի փորձի փախանակմանը։

Նշենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ ամռանը:։ Այս տարի այն հյուրընկալել է ավելի քան 2000 հյուրերի աշխարհի 23 երկրներից։ Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել  է 50,000 ԱՄՆ դոլարը։