Files Go՝ նոր ֆայլերի մենեջեր Google-ից

Files Go՝ նոր ֆայլերի մենեջեր Google-ից

Google ընկերությունը մշակել է նոր Files Go ֆայլերի մենեջեր Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Ծրագիրը iOS-ի Files-ի և iPhone-ի  AirDrop ֆունկցիայի նմանությամբ հավելված է, որը թույլ է տալիս հեշտորեն տեղափոխել, պատճենել, ջնջել, ինչպես նաև Bluetooth-ի միջոցով կիսվել ֆայլերով կողքին գտնվող Android-սարքավորումների հետ:

Այս ծրագիրը պատրաստվել է Android Go նախաձեռնության շրջանակում: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Files Go-ն ընդամենը 10 Մբ է և աշխատում է մեծ արագությամբ:

 

Ծրագրի գլխավոր պատուհանը բաժանված է երկու մասի՝ «Պահոց» և «Ֆայլեր»: Առաջին մասում կարելի է տեսնել ընդհանուր զեկույց սմարթֆոնում հիշողության զբաղվածության մասին և կատարել մի շարք գործողություններ այն ազատելու ուղղությամբ:

Files Go-ն նաև կարողանում է գտնել ֆայլերի և հավելվածների կրկնօրինակները, որոնք երկար ժամանակ չեք գործածել: Ծրագին ավտոմատ կերպով ոչինչ չի ջնջում, միայն առաջարկում է ջնջելու ենթակա ֆայլերի և ծրագրերի ցանկ, ինչպես վարվել որոշում եք դուք:

 

«Ֆայլեր» բաժնում կարելի է տեսնել օգտատիրոջ բոլոր տվյալները՝ բաժանված ըստ կատեգորիաների: Յուրաքանչյուր ֆայլ նշելով հնարավոր է անվանափոխել կամ պատճենել, տեղեկանալ բնութագրիչներին:

Նշենք, որ Files Go-ն դեռևս թեստավորման փուլում է, այդ պատճառով այն գործարկել սովորականի նման Google Play-ից ներբեռնելով չի ստացվի: Բայց կարող եք բեռնել գործարկման ֆայլը APKMirror-ի հետ, որը կաշխատի Android 5.0 և ավելի թարմ համակարգով սարքերում: