7 հետաքրքիր փաստ Google-ի մասին, որ ոչ բոլորը գիտեն

7 հետաքրքիր փաստ Google-ի մասին, որ ոչ բոլորը գիտեն

Google ընկերությունն աշխարհի ամենաազդեցիկ և առաջատար ընկերություններից մեկն է: Այն ոչ միայն որոնողական ամենամեծ հարթակն է աշխարհում, այլ նաև ունի բազմաթիվ ծառայություններ ու հնարավորություններ, որոնցից օգտվում են միլիոնավոր մարդիկ: Google բրենդը աշխարհում ամենաթանկն է գնահատվում։ 

Google անվանման առաջացումը

Google ծառայությունը հայտնվել է 1996թ., այն Սթենֆորդի համալասարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի գիտա–հետազոտական նախագիծն է։ Սկզբում որոնողական համակարգն ստացել էր BackRub անունը, քանի որ այն ստուգում էր կայքերի կարևորությունը` հետադարձ հղումների միջոցով։ Այնուհետև ուսանողները որոշեցին վերանվանել` Googol: Հետաքրքիրն այն է, որ հայտնի Google անունը առաջացել է սաղմնային փուլում ներդրողներից մեկի սխալի պատճառով, վերջինս ներդրումային կտրոնում տառասխալով է գրել ընկերության անունը` Google։ Գումարը ստանալու համար ուսանողներն ստիպված էին հենց այդ անունով գրանցել ընկերությունը, որն էլ արվել է 1998թ. սեպտեմբերի 4–ին։ Սկզբնական շրջանում Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը աշխատում էին իրենց ընկերոջ ավտոտնակում։

Գլխավոր առանձնահատկությունը

Որոնողական համակարգն ստեղծման պահից առանձնացել է իր պարզությամբ։ Սպիտակ ետնապատկեր, ընկերության լոգոն և որոնման տողը, ուրիշ ոչինչ։ Սակայն սա ամենևին էլ այսպես մտածված չի եղել, պարզապես ուսանողներն այնքան էլ լավ գլուխ չէին հանում HTML–ից։ Ավելի ուշ, մինիմալիստական ոճը դարձավ Google-ի հաջողության գրավականներից մեկը և  հաստատվեց ընկերության փիլիսոփայության մեջ։

Ամենամեծ սխալը թվային ինդուստրիայում

90–ականների վերջում ամենահզոր ինտերնետ ընկերությունը Excite–ն էր։ Այն ուներ սեփական որոնողական համակարգը, էլ. փոստը, հաղորդագրություններով ակնթարթային փոխանակվելու և այլ ծառայություններ։ 1999թ. սկզբին Բրինն ու Փեյջը հասկացան, որ բիզնեսը նրանց շեղում է ուսումնական պրոցեսից և որոշում են ազատվել բիզնեսից։ Նրանք Excite–ի ղեկավար Ջորջ Բելին առաջարկում են գնել Google-ը միլիոն դոլարով, բայց վերջինս մերժում է առաջարկը։

Հարստություն

Ընկերությունն ահռելի եկամուտ գրանցեց 2004թ. օգոստոսի 19–ին` սկսած IPO–ի թողարկման պահից։ Այդ օրը գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում և խոհարարը և մերսողը դարձան միլիոնատերեր։ Հիմնադիրներ Սերգեյ Բրինին և Լարի Փեյջին ընկերության բաժնետոմսերի միայն 16%– է պատականում, որը նրանց ապահովում է մինչև 50 միլիարդ դոլարի հասնող կարողություն։

Google-ի նշանակությունը

Բոլորս էլ  գիտենք, որ համացանցում Google-ի ազդեցությունը հսկայական է, բայց թե որքան, ոչ բոլորն են հստակ պատկերացնում։ Գնահատելու համար, բավական է ներկայացնել միայն 2013թ. օգոստոսի 16–ի պատահարը։ Այդ օրը Google-ի բոլոր ծառայությունները անհասանելի դարձան ընդամենը 5 րոպեով, աշխարհի գլոբալ թրաֆիքը ակնթարթորեն ազատվեց 40%-ով։ Ի դեպ, այդ 5 րոպեների ընթացքում, վերլուծաբանների գնահատմամբ, ընկերությունը կորցրել է մոտ 545 հազար դոլար։

Google-ի արտասովոր աշխատակիցները

Google-ում դրախտային աշախատանաքային պայմանների` ընդարձակ ու մոտիվացնող միջավայրի, մասին խոսվել և գրվել է շատ անգամներ։ Բայց, որ Google-ում բացի մարդկանցից աշխատում են նաև այծեր, ոչ բոլորը գիտեն։ Հենց այդ կենդանիներին է ընկերությունը վստահել ահռելի կամպուսի խոտածածկի խնամքը։ Ավելի քան 200 կենդանու աշխատանքին հետևում է հատուկ վարձված հովիվը իր շան հետ։

Google–ի գովազդային վահանակները

Google-ի եկամուտի հիմնական աղբյուրը գովազդն է։ Մեկ տարվա ընթացքում ընկերությունն աշխատում է մինչև 20 միլիարդ դոլար միայն գովազդային հայտարարություններից, որն ավելի է, քան ամերիկյան CBS, NBC, ABC և Fox խոշոր հեռուստաընկերություններինը միասին վերցրած։ Սակայն այսօր Google-ին միայն համացանցը չի բավականացնում և ընկերությունը դուրս է գալիս փողոց։

2015–ից ընկերությունը Լոնդոնում փորձարում է ինտերակտիվ գովազդային վահանակներ, որոնց տեսքը և բովանդակությունը պայմանավորված է ընթացիկ եղանակից, վերջին իրադարձություններից, փողոցի տեղանքից, օրվա ժամից և այլն։ Ճիշտ այնպես, ինչպես համացանցում է։