Ինչպե՞ս iPhone X-ի անիմոջիները հասանելի դարձնել Android սմարթֆոններում

Ինչպե՞ս iPhone X-ի անիմոջիները հասանելի դարձնել Android սմարթֆոններում

Էմոցիաներն արտահայտել եռաչափ անիմացիոն էմոջիների օգնությամբ վերջերս հնարավոր դարձավ iPhone X-ի Face ID համակարգի միջոցով։ Դիմագծերով նույնականացման համակարգում օգտագործվել է TrueDepth Camera System տեխնոլոգիան, որն օգտագործում է ինֆրակարմիր տեսախցիկ, մեքենայական ուսուցման ալգորիթմներ և նեյրոցանցեր: iPnone X-ը ստեղծում է դեմքի եռաչափ մոդելը 30 հազար կետով, կարողանում է ադապտացնել դիմային ֆիզիկական փոփոխությունները և կարողանում է ճանաչել տիրոջ դեմքը մթության մեջ:

TrueDepth Camera System-ը հնարավոր է դարձրել Aniemoji՝ կենդանի էմոջիներ ստեղծելու ֆունկցիան: iPhone X-ի դիմային տեսախցիկը կարող է ֆիքսել օգտատիրոջ դիմախաղը և այն փոխանցել էմոջիներին: Ներկայացնում ենք միջոց, որը հասանելի է դարձնում այս զվարճալի ֆունկցիան նաև Android համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերին։

Android համակարգում անիմոջիները փորձարկելու համար թողարկվել է Supermoji հավելվածը: Իհարկե սա էապես տարբերվում է իր որակով և ֆունկցիոնալությամբ օրիգինալից։ Այն սկանավորում է օգտատիրոջ դեմքը սմարթֆոնի տեսախցիկի միջոցով։

Supermoji–ն կազմված է 3 բաժնից: Առաջինում հնարավոր է  ընտրել ետնապատկերը, երկրորդում՝ անիմոջին, իսկ երրորդ բաժնում կարելի է  ավելացնել էֆեկտներ` ձյան փաթիլներ, կրակ և այլն։ Հավելվածը անվճար հասանելի է Google Play-ում: