Qualcomm-ը պահանջել է դադարեցնել iPhone X-ի վաճառքը

Qualcomm-ը պահանջել է դադարեցնել iPhone X-ի վաճառքը

Աշխարհի ազդեցիկ ՏՏ ընկերությունների միջև դատական պատերազմը շարունակվում է։ Միկրոսխեմաներ մշակող Qualcomm ընկերությունը այս շաբաթ Apple-ի դեմ նոր հայցեր է ներկայացրել։ Դրանցից մեկով` Qualcomm–ը դիմում է դատարանին դադարեցնել նոր թողարկված iPhone X-ի վաճառքը Միացյալ Նահանգներում։

Qualcomm-ը 3 հայց է ներկայացրել, որոնցում պնդում է, որ Apple–ը խախտել է իրեն պատկանող 16 պատենդ` կիրառելով իրենց հեղինակած տեխնոլոգիաները iPhone 7/7 Plus, iPhone 8/8 Plus և iPhone X սմարթֆոններում։ Պատեդների մեծամասնությունում նկարագրվում են մարտկոցի էներգիան խնայելու տարբեր մոտեցումներ։

Qualcomm-ը պահանջում է դրամական փոխհատուցում, որի չափը չի հստակեցնում, ինչպես նաև արգելել Apple-ին օգտագործել իր պատնդավորած տեխնոլոգիաները, նաև արգելել Միացյալ Նահանգներում iPhone X–ի վաճառքը, հատկապես այն մոդելների, որոնցում ներդրված է իր մրցակից Intel ընկերության միկրոչիպերը։

Հայցերից մեկում նշվում է, որ ժեստերի օգնությամբ սմարթֆոնի կառավարման սխեման Apple-ը վերցրել է Palm–ից, որոնք նույնպես պատկանում են Qualcomm–ին։ Apple-ը պատասխանել է,  որ Qualcomm–ը դասական պատենդային թրոլինգ է անում։

Նշենք, որ այս երկու ընկերությունները «պատերազմում են» տարեսկզբից։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Առևտրի դաշնային հանձանժողովը մեղադրեց Qualcomm–ին ազատ տնտեսական մրցակցության կանոնները խախտելու մեջ, իսկ «խնձորային» ընկերությունը նմանատիպ դատական հայց ներկայացրեց չիփմեյքերի դեմ։ Այնուհետև Qualcomm–ը հակադարձ հայցերով պատասխանեց Apple-ին։

Թեգեր: Apple, iPhone, Qualcomm