Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Floof – A Rope Swing Odyssey

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս մինիմալիստական ոճով պատրաստված խաղում պետք է հասցնել տրված ժամանակի ընթացքում կատարել առաջադրանքը։ Խաղն ունի 40 աստիճանաբար բարդացող փուլ։

Elf Pets® Virtual Reindeer

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված խաղ է, որտեղ նրանք պետք է խնամեն էլֆիկ եղնիկին։

Steampunk Puzzle Physics Game

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա տրամաբանական փազլ խաղ է, որտեղ հարկավոր է գործի դնել ֆիզիկայի գիտելիքները և գնդակը հասցնել սահմանված նշանակետին։

History Events

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածն ամեն օր կտեղեկացնի պատմական կարևոր իրադարձությունների մասին։