14 հայկական սթարթափ կներկայացնեն իրենց գաղափարները STEP-2017 վենչուրային մրցույթում

14 հայկական սթարթափ կներկայացնեն իրենց գաղափարները STEP-2017 վենչուրային մրցույթում

Դեկտեմբերի  19-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության STEP-2017 ծրագրի ամփոփիչ Վենչուրային կոնֆերանսը:

Կոնֆերանսի ընթացքում տեղական և միջազգային փորձագետներից կազմված գնահատող հանձնաժողովին կներկայացվեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած 14 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայաստանան թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, Ճարտարագիտության և Բարձր տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտներում:

Կոնֆերանսի ավարտին կհայտարարվեն մինչև 5 հաղթող թիմերի անունները, որոնք կստանան 2,800,000-ական ՀՀ դրամի չափով մրցանակներ:

Կոնֆերանսը եզակի հնարավորություն կընձեռի ծանոթանալու բիզնես գործունեության համար կիրառելի նորարարական գաղափարներին՝ Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Նշենք, որ վենչուրային կոնֆերանսը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից: