Արմաթցիների «Հեքիաթային դաշնամուր» նախագիծը հաղթել է Awesome Foundation-ի դրամաշնորհային մրցույթում

Արմաթցիների «Հեքիաթային դաշնամուր» նախագիծը հաղթել է Awesome Foundation-ի դրամաշնորհային մրցույթում

Վեդիի ավագ դպրոցի արմաթցիների և գեղարվեստի դպրոցի ռադիոինժեներական խմբակի սաների համատեղ ներկայացրած «Հեքիաթային դաշնամուր» ծրագիրը  Awesome Foundation-ի կողմից դրամական պարգևի է արժանացել:

Առանց ստեղների դաշնամուրը իրենից ներկայացնում է գեղեցիկ դիզայնով արկղ, որտեղ ձեռքի շարժումով նոտաներ են արձակվում` կախված ձեռքի դիրքից և տեղակայումից։ Դաշնամուրն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ:

«Դպրոցականներն այժմ օր ու գիշեր աշխատում են, որպեսզի ծրագիրն ավարտին հասցնեն և ամանորի տոներին տեղադրեն Վեդի քաղաքի կենտորնական տոնածառի մոտ, իսկ այնհուհետև նորարար դաշնամուրը կտեղափոխեն Վեդիի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքում», –նշում է Արմաթ լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վեդիի արմաթցիներին էր պատկանում նաև «Ժոժո» ռոբոտի գաղափարը, որը պաշտոնապես ազդարարել է  ԴիջիԹեք էքսպո 2014  մեկնարկը՝ կտրելով կարմիր ժապավենը: ittrend.am-ը այցելել էր Վեդի՝ ծանոթանալու արդեն «աստղ» դարձած «Ժոժո» ռոբոտը ստեղծող թիմին, տեղում պարզել՝ ինչ հաջողություններ ունեն դպրոցականները և նրանց ապագայի պլանները, Վեդիի արմաթցիների մասին մեր պատրաստած նյութը կարող եք կարդալ այստեղ։