Բիզնեսի մասին 10 YouTube–ալիք ձեռներեցների համար

Բիզնեսի մասին 10 YouTube–ալիք ձեռներեցների համար

Ներկայացնում ենք 10 YouTube–ալիք ձեռներեցների համար բիզնեսի, գիտության, դիզայնի մասին։

Y Combinator

Աշխարհում հայտնի սթարթափների–աքսելերատոր Y Combinator–ի ալիքը շատ օգտակար ռեսուրս է նոր գիտելիքներ ձեռք բերելու և ՏՏ ոլորտում հաջողակներից ոգեշնչվելու համար։ Այստեղ հրապարակվում են հայտնի ձեռնարկատերերի հետ հարցազրույցներ, սկսնակների համար խորհուրդներ և ուղիղ հեռարձակումներ տեխնոլոգիական կարևոր կոնֆերանսներից։

How to Start a Startup

Այս ալիքը խորհուրդներով կօգնի սկսնակներին։ Տեսանյութերը կարող են ուղեցույց դառնալ փորձ չունեցողների համար։ Սթարթափը զարգացնելն ավելի դյուրին կդառնա այս ալիքի տրամադրած խորհուրդներով։

Khosla Ventures

Սա ամենրիկյան Khosla Ventures վենչուրային ֆոնդի YouTube ալիքն է։ Ընկերությունը ներդրումներ է կատարել այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Hyperloop One–ը, Zenefits–ը, Instacart–ը, Stripe–ը և այլն։ Այս ալիքում տեղադրվում են իրենց պորտֆելային սթարթափների ղեկավարների հետ։

TED Talks

Սա հայտնի TED նախագծի ալիքն է, որտեղ կարող եք գտնել հաջողակ ձեռնարկատերերի, բիզնեսմենների դասախոսություններն աշխարհի տարբեր ծայրերից։ Թեմաների առումով այս ալիքը շատ ընդգրկուն է ու հետաքրքիր։

Work in Progress

Այս ալիքը Basecamp–ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Ջեյսոն Ֆրայդի և CRM  ծրագրավորողների Highrise ընկերություն գործադիր տնօրեն Նեյթոն Կոնթնիի վիդեոբլոգն է, որում նրանք ամեն օր քննարկում են ամենաթարմ նորությունները, խոսում խնդիրների ու մարտահրավերների մասին։

Stanford Business School

Սթենֆորդի բիզնես–դպրոցի լեկցիաները, ձեռնարկատերերի հարցազրույցները և ելույթները կարող եք գտնել այս ալիքում։

Columbia Business School

Սա Կոլումբիայի բիզնես–դպրոցի YouTube ալիքն է, որտեղ տեղադրում են ուսումնական հաստատությունում հյուրընկալած բիզնեսմենների, ձեռնարկատերերի ելույթները, ինչպես նաև ակադեմիական վիդեոկուրսեր, պատմում են դպրոցի կյանքից։

Berkeley-Hass Business School

Մեկ այլ հետաքրքիր և ուսուցողական ալիք բիզնեսով զբաղվողների համար։ Այստեղ հրապարակվում են ինչպես նոր, այնպես էլ արխիվային տեսանյութեր` հետաքրքիր ու հաջողակ դեմքերի մասնակցությամբ։ Օրինակ` 2008թ. բիզնես–դպրոցի ուսանողների համար Սթիվ Վոզնյակի ելույթը։

 

Minutephysics

Այս վիդեոբլոգը վարողները բացատրում են ֆիզիկայի բարդ կոնցեպցիաները կարճ, պարզ ու հումորային տեսանյութերով։

DevTips

Այս ալիքի հեղինակը լուսաբանում է աշխարհում ընթացող կարևոր միջոցառումները, պատմում է ծրագրավորողների համար օգտակար գործիքների մասին, նաև այցելում է խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակներ, ներկայացնում ՏՏ ինդուստրիան։