Աշխարհի ամենամեծ օնլայն հանրագիտարանը` Wikipedia-ն 17 տարեկան է

Աշխարհի ամենամեծ օնլայն հանրագիտարանը` Wikipedia-ն 17 տարեկան է

Wikipedia-ն պաշտոնապես գործարկվել է 2001թ. հունվարի 15–ին։

Սկզբնական շրջանում այս ռեսուրսը միայն անգլալեզու բաժնով էր գործում (www.wikipedia.com), այն կազմում էր անգլերենի անվճար օնլայն–բառարանի նախագծի մի մաս, որի հոդվածները գրում էին միայն մասնագետները մասնագետների համար։

Աշխարհի ամենամեծ օնլայն հանրագիտարանը` Wikipedia-ն ղեկավարում են Լարի Սենգերը և Ջիմի Ուելսը։ Վերջինիս գաղափարն է եղել հանրային խմբագրման հնարավորություն ստեղծելը։

2001թ. վերջում Wikipedia-ի հոդվածների քանակը հատեց 20 000–ի սահմանը 18 լեզուներով։ 2002թ. վերջում այն ընդլայնվեց և հնարավոր էր խմբագրել արդեն 26 լեզուներով։ 2003–ին 46 հազար հոդված կար և այդպես շարունակ տարբեր լեզուներով հոդվածերի և օգտատերերի թիվն աճեց։

Անգլերեն Wikipedia-ն 2 մլն. հոդվածի սահմանը հատեց 2007թ. սեպտեմբերին, որով էլ դարձավ ռեկորդակիր և աշախարհի ամենամեծ ու մասշտաբային օնլայն հանրագիտարանը պատմության մեջ։ Հայալեզու բաժին նույնպես գործում է և օրեցօր ընդլայնվում է հոդվածների թիվը։ Ի դեպ, 2015թ. Չինաստանի կառավարությունը արգելափակել է Wikipedia-ն։

Թեգեր: Wikipedia