Google-ի հավելվածը գտնում է օգտատերերի նմանակներին արվեստի գործերում

Google-ի հավելվածը գտնում է օգտատերերի նմանակներին արվեստի գործերում

Google-ի մշակած Arts&Culture հավելվածը հունվարի սկզբից ձեռք է բերել նոր ֆունկցիա, որը համեմատում է օգտատերերի սելֆիները արվեստի գործերի հետ: Հավելվածը աշխարհի տարբեր ծայրերի տասնյակ թանգարաններում ներկայացված ավելի քան 70 հազար արվեստի գործերից ընտրում է օգտատերերի նմանակներին՝ համեմատելով սելֆիների հետ: Նշենք, որ հունվարի 13-ին Arts&Culture-ը AppStore-ում զբաղեցրել է թոփ-անվճար հավելվածների առաջին հորիզոնականը: Հավելվածի արդյունքները երբեմն զվարճալի են:

Ահա, թե ինչ արդյունքներ կան.

Նյու Յորքցի Քերոլայն Վայզերի 20 սելֆիներից յուրաքանչյուրը համադրել է հոլանդական նկարիչ Յան Սթենի պատկերած տղամարդու հետ:

Նշենք, որ հավելվածի նոր զվարճալի ֆունկցիան հասանելի է սահմանափակ թվով երկրներում, բայց նախատեսվում է ընդլայնել աշխարհագրությունը:

Թեգեր: App Store, Arts&Culture, Google