Հունվարի 30-ին կմեկնարկի Հանրային կառավարման նորարարության շաբաթը

Հունվարի 30-ին կմեկնարկի Հանրային կառավարման նորարարության շաբաթը

Հունվարի 30-ին կմեկնարկի «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների շարքը, որը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Կառավարման նորարարության շաբաթը հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը, և թե ինչպես մատուցել առավել մարդկակենտրոն հանրային ծառայություններ:

Նշենք, որ 2017թ. մեկնարկել էին պետական կառույցներում նորարար գաղափարների մրցույթները, որոնց մասնակցել են ՀՀ արդարադատության, կրթության նախարարությունների, կառավարության աշխատակիցները: Ստացված նորարարար գաղափարները նպատակ ունեին լուծել պետական համակարգում աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները:

Հանդիպման ընթացքում կամփոփվեն մրցույթների արդյունքում մշակված և իրականացված ծրագրերը, ինչպես նաև կներկայացվի, թե ինչպիսի առաջընթաց է գրանցվել Հայաստանի պետական ոլորտում նորարարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից: