Էլոն Մասկի մայրը կիսվել է միլիարդատեր դաստիարակելու գաղտնիքներով

Էլոն Մասկի մայրը կիսվել է միլիարդատեր դաստիարակելու գաղտնիքներով

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Էլոն Մասկի մայրը կիսվել է միլիարդատեր դաստիարակելու գաղտնիքներով։ 68-ամյա Մեյ Մասկը մոդել է, նա Clinique և Revlon ապրանքանիշերի դեմքն է։ Բացի այդ, նա հայտնի դիետոլոգ է և առողջ ապրելակերպի ջատագով, հանդես է գալիս նաև  դասախոսություններով։

Մեյ Մասկը 3 երեխաների մայր է և 10 թոռների տատիկ։ Նրա կրտսեր որդին՝ Քիմբալը տնօրինում է The Kitchen ռեստորանների ցանցը, դուստրը՝ Տոսկան, հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր է, իսկ երկրորդ որդին՝ Էլոնը, մոլորակի ամենաազդեիկ ու հավակնոտ ծրագրերով ձեռնարկատերը։

Հաջողության ճանապարհը հեշտ չի եղել։ Էլոնի ծնողներն ամուսնալուծվել են։ Սկզբում Էլոնն ապրել է մոր հետ, այնուհետև տեղափոխվել հոր մոտ։ 1989–ին Մեյը երեխաների հետ ՀԱՀ-ից տեղափոխվել է Կանադա, ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով միանգամից աշխատել է 5 աշխատավայրում։

Նա աշխատանքի է անցել Տորոնտոյի համալսարանում, մոդելային կուրսեր և առողջ սնուցման վարպետության դասեր անցկացրել, ինչպես նաև աշխատել է որպես դիետոլոգ։ Երեխաները մոր օրիակով աչքի են ընկել նախաձեռնողականւթյամբ և աշխատասիրությամբ։ Էլոնն աշխատանքի է ընդունվել Microsoft-ում։ Մեյի խոսքով՝ առաջին աշխատավարձով Էլոնը գորգ է գնել, որպեսզի նստելու տեղ ունենան, կահույք չեն ունեցել, այնուհետև մայրն Էլոնի համար համակարգիչ է գնել։

Երեխաների դաստիարակման գաղտնիքների մասին Մեյը կիսվել է Huffington Post-ի հետ` ասելով, որ գլխավորը ճիշտ օրինակ ծառայելն է։ «Իմ երեխաներն ինձ գիտեն որպես մարդ, ով շատ է աշխատում։ Այդ իսկ պատճառով նրանք անձամբ վերածվել են աշխատամոլների»,–նշել է նա։

Երեխաներին տված գլխավոր խրհուրդը` ապագայի նակատմամբ լավատեսությամբ տրամադրվելն է։