Angry Birds խաղով այժմ կարելի է գումար աշխատել

Angry Birds խաղով այժմ կարելի է գումար աշխատել

Angry Birds խաղի սիրահարները այժմ կարող են աշխատել իրական գումարներ` ոչնչացնելով կանաչ խոզերին։ Խաղի «գումարային» տարբերակը` Angry Birds Champions–ն, արդեն հասանելի է նոր հավելվածով iOS համակարգի համար WorldWinner հարթակում։

Բացի Angry Birds խաղից այստեղ գումար կարելի է աշխատել նաև այլ խաղերով` tetris, solitaire, scrabble և այլն։ Խաղային հավելվածը շուտով հասանելի կդառնա նաև Android համակարգի համար։

Խաղում վճարովի մրցությանը մասնակցելու համար հարկավոր է վճարել մեկ դոլարից պակաս գումար, այնուհետև ընտրել մրցաշարի տեսակը, իսկ վերջում կհաշվարկվեն հավաքված միավորները։ Ծրագիրը կընտրի խաղի նույն աշխարհն անցնող օգտատերերին և դրամական պարգև կստանա ամենաշատ միավորներ հավաքած օգտատերը։

WorldWinner-ը կզբաղվի հակառակորդի ընտրությամբ հաշվի առնելով տարբեր գործոններ, ներառյալ խաղացողների թիվը, հաղթող հարաբերակցությունը, միջին կամ ավելի լավ արդյունքները, հայտնում է Engadget–ը:

Նշենք, որ Angry Birds–ի առաջին մասը թողարկվել է 2009–ին և կարճ ժամանակում մեծ տարածում գտել ամբողջ աշխարհում, խաղն ունի 4 միլիարդից ավելի ներբեռնումներ։