Փետրվարի 24–ին Սթիվ Ջոբսի ծնունդն է

Փետրվարի 24–ին  Սթիվ Ջոբսի ծնունդն է

Սթիվ Ջոբսը ծնվել է 1955 թվականի փետրվարի 24–ին։ Ամերիկացի ճարտարագետ, գործարարը հանրահայտ  Apple  ընկերության հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Չնայած Ջոբսին աշխարհը հիշում է տեխնոլոգիաների մեջ իր ներդրման համար, բայց խոսքի արվեստը նույնպես Ջոբսի տաղանդներից էր։ Նա կարողանում էր այնպես անել, որ իրեն լսեն և հարցն այստեղ հռետորական արվեստին տիրապատելու մեջ չէր, այլ նրա, թե ինչ էր ասում։ Ջոբսի մտքերը մոտիվացիայի և ներշնչման անսպառ աղբյուր են։ Ահա դրանցից մի քանիսը.

  • Հիշել այն մասին, որ իմ ժամանակ սահմանափակ չէ և ես շուտով չեմ լինի այստեղ անվստահությունը վանելու լավագույն տարբերակն է։ Ժամանակը կարճ է սրտի կանչին չհետևելու համար։
  • Իմ ամենասիրելի իրերը չի կարելի գնել։ Վստահաբար կարող եմ ասել, որ կյանքի ամենաարժեքավոր ռեսուրսը ժամանակն է։
  • Գերեզմանատանն ամենահարուստ մարդը լինելու գաղափարը ինձ համար գայթակղիչ չէ, իսկ պառկել քնելու այն մտքով, որ ես ինչ–որ բան եմ ստեղծել կարևոր է ինձ համար։
  • Որակի չափորոշիչ եղեք։ Մարդկանցից շատերը սովոր չեն ապրել այնպիսի միջավայրում, որտեղ կատարելություն է պահանջվում։
  • Տեխնոլոգիաները ոչինչ են։ Կարևոր է հավատը մարդկանց նկատմամբ։ Տվե՛ք, մարդկանց գործիքներ և նրանք գլուխգործոցներ կստեղծեն։
Թեգեր: Apple, Steve Jobs