Xiaomi ընկերությունը MIJIA բրենդի ներքո ներկայացրել է մատնքահետքի սքաներով նոր սերնդի համակարգչային մկնիկ։
Համակարգչային աքսեսուարի արտաքին տեսքում փոփոխություններ չեն կատարվել և այն ստանդարտ տեսք ունի։ Միակ փոփոխությունը սարքի վերին հատվածի ուղղանկյուն առանձնացված մասն է, որը մատնահետքի սքաներն է։
Աշխատելու համար մկնիկը բավական է միացնել համակարգչին և վերջ։ Հավելյալ ծրագրեր տեղադրելու ահնրաժեշտություն չկա, քանի որ մկնիկը համատեղելի է Windows 10 օպերացիոն համակարգում ներդրված Windows Hello վավերացման հետ։
Xiaomi նորույթը չինական շուկայում արժի 199 յուան, իսկ առաջին պատվերները օգտատերերին կհասնեն ապրիլի 15–ից։