Falcon 9 հրթիռը կրկին բաց է թողնվել Hispasat արբանյակի հետ

Falcon 9 հրթիռը կրկին բաց է թողնվել  Hispasat արբանյակի հետ

SpaceX ընկերությունը կրկին տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռ կրիչը, այս անգամ Իսպանիայի Hispasat 30W-6 հեռուստահաղորդակցման արբանյակի հետ։

Հրթիռի թռիչքը մեկնարկել է երեքշաբթի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից։ Սկզբում նախատեսվում էր, որ մեկնարկը կիրականացվի փետրվարի վերջին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել էր։

Falcon 9-ը ուղեծիր է դուրս բերել իսպանական Hispasat 30W-6 արբանյակը։ Այն նախատեսված է հեռուստատեսային ազդանշանի, տեսաազդանշանի հաղորդման, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում լայնաշերտ ինտերնետ կապը հասանելի դարձնելու համար։

Ավելի վաղ SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ արբանյակը կդառնա ամենածանր բեռը, որ հրթիռը երբևէ  ուղեծիր է դուրս բերել։ Արձակումից կես  ժամ անց SpaceX ընկերությունը հաղորդել է Hispasat 30W-6–ի հաջողությամբ ուղեծիր դուրս գալու մասին։

Թեգեր: Elon Mask, Falcon 9, space x