Սրճարան, մարզասրահ, հանգստի սենյակներ։ Ինչո՞ւ են մարդիկ երազում աշխատել Google–ում

Սրճարան, մարզասրահ, հանգստի սենյակներ։ Ինչո՞ւ են մարդիկ երազում աշխատել Google–ում

Ինչպես  յուրաքանչյուր ստարտափ, այնպես էլ Google–ն իր գործնեությունը սկսել է ավտոտնակից։ 15 տարի անց այն համալրում էր աշխարհին ամենաթանկարժեք բրենդների շարքը։

Ընկերությունը գրասենյակները սփռված են ամբողջ աշխարհում, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգում։ Շատերի երազանքն է աշխատել Google-ում և դա իր պատճառներն ունի։

 

Google-ը աշխատանք չէ, Google-ը ապրելակերպ է։

Սկսենք նրանից, որ Google-ում աշխատանքի ընդունվելը բավական բարդ է։ 10 ուղարկված ինքնակենսագրական նամակից ընկերության HR(մարդկային ռեսուրսների) ծառայությունը ընտրում է միայն մեկը։ 10 զանգից հարցազրույցի են հրավիրում մեկին։ Ընկերությունում աշխատելու հավանականությունը 1։1000 է։ Բայց , ինչ խոսք, արժի։


Աշխատելով Google-ում` կարող եք մոռանալ օրվա  պլանավորման մասին։ Այստեղ աշխատանքի են գալիս առավոտյան, ցերեկը, կեսօրից հետո, կամ ընդհանրապես չեն գալիս, կարևորը աշխատանքը ներկայացնեք ժամանակին։ Deadline-ը այստեղ ամենակարևորն է։

 

Եթե ընկերությունում աշխատանքի ընդունվելը դժվար է, աշխատաքից ազատվելն առավել բարդ է։Եթե, իհարկե, ընկերության գաղտնիքները չեք բացահայտել։ Այսպիսի աշխատակիցները հեռացվում են միանգամից։


Եթե աշխատակիցը չի կարողանում կատարել հանձնարարված գործը, նրա հետ զրուցում են, օգնություն առաջարկում։ Մեկ ամսից առաջընթաց չնկատելով` նրան կցում են օգնական։ Եթե կրկին առաջընթաց չի նկատվում, ապա նրան հեռացնում են։ Աշխատանքից ազատվելու գործընթացը տևում է 6 ամիս։

Տարիներ անց էլ ընկերությունում «ավտոտնակային ստարտափի» գաղափարը չի վերացել։ Սա նշանակում է, որ  յուրաքանչյուր աշխատակից իր ժամանակի 20 տոկոսը կարող է նվիրել այն ամենին, ինչ իրեն հաճելի է։

 


Google-ն ամեն ինչ անում է իր հարմարավետություն ապահովելու համար։ Քաղցած եք ,հոգ չէ, ընկերության տարածքում գործում է տարբեր խոհանոցներով  20–ից ավել ռեստորան նաև բուսակերների համար։Այստեղ անգամ աշխատակիցների երեխաների համար հատուկ մանկապարտեզներ կան։


Ֆիզիկական ակտիվությունը ապահովելու համար Google-ում կան տարբեր մարզասրահներ։ Տարվա մեջ մի քանի  իր աշխատակիցների համար Google-ը  համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգներ է կազմակերպում։

Աշխատակցիներին թույլատրված է շներին բերել գրասենյակ, իսկ ահա կատուների մուտքը խստիվ արգելվում է։

Այստեղ կարևոր պայման է ամեն ինչ անել ինքուրույն, եթե հայտնվել եք տեխնոհսկայի աշխատակազմում, մի վախեցեք ասել  նոր հգազափարների ու նախագծերի մասին։ Այստեղ հաստատ ձեզ կսատարեն։

 

Թեգեր: Google, google office, inside