100 հազար դոլար Kaspersky լաբորատորիայի արտադրանքում խոցելիություն գտնելու համար

100 հազար դոլար Kaspersky լաբորատորիայի արտադրանքում խոցելիություն գտնելու համար

Kaspersky լաբորատորիան մեծացրել է ընկերության արտադրանքներում բագերի`խոցելիությունների, հայտնաբերման պարգևը շուրջ 20 անգամ` դարձնելով այն 100 հազար դոլար։ Ամենաբարձր պարգևը սահմանված է ծրագրային սխալներ գտնելու համար։

Բագերի հայտնաբերման աշխատանքներին կարող են մասնակցել HackerOne միջազգային պլատֆորմի անդամները։ Bug bounty կոչվող նախաձեռնությունում Kaspersky լաբորատորիան և HackerOne հարթակը գործընկերներ են։ Մասնագետները խոցելիություններ են փնտրելու ОС Windows 8.1 և դրանից բարձր տարբերակներով աշխատող երկու արտադրանքներում`  Kaspersky Internet Security 2019–ում և Kaspersky Endpoint Security 11–ում։

Kaspersky լաբորատորիան bug bounty նախաձեռնությունը սկսել է 2016 թվականին։ Նախագծի 2 տարիների ընթացքում շտկվել է շուրջ 70 խոցելիություն։

 

Թեգեր: bug, Kaspersky, Kaspersky Lab