Թարմացված Iphone-ները շուկայում առաջատար տեղ են գրավել

Սմարթֆոնների շուկայում վաճառքի քանակով առաջին տեղում են այսօր ոչ թե Android համակարգով աշխատող մատչելի սմարթֆոնները, այլ Iphone-ների թարմացված տեսակները։

Օրինակի համար կարելի նշել, որ 2017-ի ընթացքում վերականգնված սմարթֆոնների վաճառքը աճել էր շուրջ 13 տոկոս։ Ընկերությունը օգտագործված-վերականգնված սմարթֆոնների վաճառքից ստացել էր շուրջ 140 միլիոն դոլար եկամուտ։ Իսկ նոր սմարթֆոնների վաճառքի ցուցանիշները շարունակում են արագորեն ընկնել։