TechCrunch պարբերականի փոխանցմամբ Spotify հավելվածում նոր՝ ձայնային կառավարման գործառույթ է հայտնվել:
Հավելվածին հրահանգներ տալը հեշտ է, պետք է ուղղակի սեղմած պահել ինտեֆրեյսի ներքևի աջ անկյունում տեղակայված բարձրախոսի նշանը: Spotify-ը կատարում է այնպիսի հրահանգներ, ինչպիսիք են՝ նվագիր Coldplay, Starboy և այլն:
Ընկերությունը պաշտոնապես հաստատել է նոր գործառույթի լուրը և հայտնել, որ այն թեստավորման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար: Սակայն ընկերությունը չի պարզաբանել, թե ինչու է հավելվածին անհրաժեշտ ունենալ նման գործառույթ: