512 գբայթ հիշողությամբ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2018–ին

512 գբայթ հիշողությամբ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2018–ին

PhoneRadar–ի  փոխանցմամբ, սմարթֆոններ արտադրող Huawei ընկերությունը արտոնագիր է գնել 512 գբայթ հիշողությամբ սմարթֆոններ արտադրելու համար։

Դեռ  հստակ պարզ չէ` ընկերության որ սմարթֆոններն են ստանալու նման լուծումներ, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն Huawei P20–ը կամ Porsche Edition–ը։

Ավելի վաղ հայտնի էր, որ հարավկորեական Samsung–ը նույնպես սկսել է 512 գբայթ հիշողությամբ սմարթֆոններ արտադրել։ Կհամագործակցեն երկու տեխնոհսկաները, թե` ոչ, դեռ պարզ չէ։

Հավանական է, որ սմարթֆոնները օգտատերերի դատին կհանձնվեն 2018 թվականի վերջին։