ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ է մշակվել

ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ է մշակվել

Արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նա ասել է, որ մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություննեով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը:

Կարեն Կարապետյանն էլ ընդգծել է, որ ՀՀ-ում առկա է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր գործակցության մեծ ներուժ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի անվտանգ ու անկախ էներգետիկ համակարգի ամրապնդմանը:

Թեգեր: Armenia, Solar Panel