Xiaomi–ն նոր խելացի մարզակոշիկ է թողարկել

Xiaomi–ն  նոր խելացի մարզակոշիկ է թողարկել

Xiaomi-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված խելացի մարզակոշիկները միշտ դառնում են հիթային։ Ոչ մեծ արժեքի դեպքում օգտատերերը կստանան լավ որակի մարզակոշիկ, որը հետևում է նաև օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությանը։

Այս հարցում օգնության է հասնում կոշիկում ներդրված պարկուճը, որը կարող է ծառայել  1 տարի։ Պարկուճը սինքրոնիզացվում է Mi Fit հավելվածի հետ, որը պետք է անպայման ներբեռնել սմարթֆոն։ Հավելվածը թույլ կտա տեսնել, թե քանի քայլ եք կատարել և ինչքան կալորիա եք սպառել։

Amazfit Antelope Running Shoes  անունն ստացած կոշիկը արժի 32 դոլար։

Մարզակոշիկները կներկայացվեն մայիս ամսին։ Ինտերնետ խանութներում դրանց արժեքը փոքր ինչ բարձր կլինի` մոտ 37 դոլար։ Կանանց համար նախատեսված տարբերակները կլինեն 35–40 չափսի, իսկ տղամարդկանցը` 39–45։ Կոշիկները կթողարկվեն սև, ծիրանագույն և կանաչ տարբերակներով։