Ինչպե՞ս հաջողել. «Երկարթե մարդը»՝ Էլոն Մասկ

Ինչպե՞ս հաջողել. «Երկարթե մարդը»՝ Էլոն Մասկ

Էլոն Րիվ  Մասկը ծնվել է 1971 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Պրետորիայում, հանրաճանաչ դիետոլոգի և ինժեների ընտանիքում։

Դպրոցական տարիները հեշտ չեն անցել նրա համար՝ պարբերաբար ծեծկռտուքներում հայտնվող պատանին  անգամ քիթն է կոտրել։

10 տարեկանում Էլոնը ձեռք բերեց իր առաջին համակարգիչը և ընդամենը  2 տարի անց ստեղծեց    իր  առաջին արտադրանքը՝ Բլասթար խաղը։ Նա` 500 դոլարով  խաղը վաճառեց տեղական մի  կազմակերպության։ Սա նրա առաջին եկամտաբեր գործարքն էր։Էլոնը ընդամենը 12 տարեկան էր….

Եթե ուսումնասիրեք ինովատորների կյանքի պատմությունը, ապա կնկատեք, որ նրանք մի մեծ ընդհանրություն ունեն` հավատ   գաղափարի և սեփական ուժերի նկատմամբ: Էլոն Մասկի կյանքում քիչ չեն եղել  այնպիսի պահեր, երբ  ինքն իրեն ասել  է`  Ես կանեմ դա ու արել է։ Այդ վճռականությամբ  էլ քայլել է նպատակի հետևից….

Դպրոցն ավարտելուց հետո` 17 տարեկանում, Էլոն Մասկն արդեն հստակ գիտեր, որ   հեռանալու է Հարավաֆրիկյան հանրապետությունից` մեկնելու է  Միացյալ Նահանգներ:

1989-ին նա բնակություն հաստատեց Կանադայում  և ընդունվեց  Օնտարիոյի թագավորական համալսարան։

1992 թվականը Մասկի համար երազանքների իրականացման տարի էր` նա տեղափոխվեց ԱՄՆ և ընդունվեց  Փենսիլվանիայի համալսարան՝ բիզնես ղեկավարման և ֆիզիկայի ֆակուլտետ։

Բիզնեսի և ֆիզիկայի ոլորտում մասնագիտացած Մասկն այսքանով չսահմանափակվեց`   կրթությունը շարունակեց Սթենթֆորդի համալսարանի ասպիրանտուրայում։ Ու թեև   որոշել էր  գիտությամբ զբաղվել, բայց 2 դասախոսությունն էլ բավական էր, որ   հրաժարվեր այդ մտքից։ Կար մեկ, բայց կարևոր պատճառ` գիտությունը իր համար չէր։ 1995 թվականին Սիլիկոնյան հովտի հենց սրտում՝ Պալո-Ալտոյում եղբոր հետ հիմնեց լրատվական կազմակերպությունների համար ծրագրային ապահովում տրամադրող Zip2 ընկերությունը։

Դա մի ժամանակաշրջան էր, երբ համացանցը զարգանում էր  սրընթաց և նորագույն տեխնոլոգիաները բառացիորեն ներխուժում էին  կյանք …. Գումար աշխատելն այնքան էլ  հեշտ չէր այդ տարիներին, բայց  ոչ   հարավաֆրկացու համար։ 1999 – ին Մասկը  վաճառեց  Zip2-ն, որն արդեն ճանաչված ընկերություն էր: Նոր ու ավելի գրավիչ գաղափարներ էին ի հայտ  եկել, որոնք զգալի ներդրում  էին պահանջում: Հաջողությունն ասես իր ոտքով էր այցելել նրան` մեկ քայլ և կարելի էր առաջ գնալ։  Մասկը կատարեց այդ քայլը:

Մասնագիտանալով՝ ինտերնետ վճարումների համակարգում   2000 թվականին Մասկը հիմնեց իր Xcom ընկերությունը: Հետագայում այն   վերանվանվեց PayPal  և  ճանաչվեց  ինտերնետ վճարային համակարգում։ PayPal–ը  նորարարի  վերջին նախագիծն էր Վիրտուալ աշխարհում:

2003 թվականին ստեղծված Tesla Motors ընկերությունը ամերիկացի երկու գործարարների` Մարտին Էմբերհարդի և Մարկ Թեփենինգի նախագիծն է։ Հայտնի Ֆիզիկոսի   անունը կրող  այս  ընկերությունը   շուկայում այսօր էլ հայտնի է  էլեկտրամոբիլներ արտադրությամբ:     Երկու գործարարներն էլ  երազում էին էկոլոգիապես մաքուր` առանց վառելանյութի աշխատող    մեքենաների մասին,  Ընկերության գաղափարներն ու նպատակը Էլոն Մասկի սրտով էր։ 2004-ին` նա  իր մասնաբաժնով համալրեց Tesla Motors–ի շարքերը`  ուսերին վերցնելով ստարտափի ներդրումային փուլը։ Մասկը կարճ ժամանակահատվածում դարձավ ընկերության բաժնետեր և  առաջին էլեկտրոմոբիլների՝ RoadStar-ի ստեղծման գործում մեծ դեր ունեցավ։ Էկոլոգիապես մաքուր մեքենաների արտադրությունը Մասկի միակ հոբբի չէր։

SolarCity նախագիծը Էլոն  Մասկին նոր հաջողության պետք է բերեր: 2003 թվականին նա  այստեղ  կլորիկ գումար ներդրեց։ Նախագծի հեղինակները Մասկի եղբայրներն են՝ Լինդոն և Պիտեր Րայվերը։ Ընկերությունը  էներգիա է ստանում արևի լույսից և հատուկ մշակված համակարգի միջոցով  հասցնում  է բաժանորդներին:  Ստացված Էներգիան ընկերությունը չի վաճառում, այլ երկարաժամկետ՝ 20 տարվա վարձակալությամբ   տալիս է սպառողներին։ 2008 թվականին ընկերությունը նմանատիպ համակարգ ստեղծեց eBay-ի, British motors-ի և այլ հայտնի ընկերությունների համար։

Այսօր շատերը քննադատում և թերհավատորեն են մոտենում այս  հարցին: Նմանատիպ ընկերությունները  չեն կարող շահութաբեր լինել,- նշում է մասնագետների զգալի բանակը: Ինչպես կարելի է    երկրագունդի էներգիայի պահանջը ապահովել նման ճանապարհով: Այս պնդումներին հակառակ` SolarCity-ին   հստակ քայլերով շարժվում է առաջ` մեծացնելով  իր  գործնեության շրջանակները:

Դեռևս իր գործնեության սկզբում Մասկը որոշել էր   տիեզերական հրթիռներ արտադրող ընկերություն ստեղծել։ Միջմոլորակային կապեր ստեղծելը  նրա երազանքներից մեկն է։ Եվ  առաջինը  Մարսն է: Երազել մեծ, գործել համարձակ` Մասկը իրականացրեց իր վաղեմի երազանքը և այսօր NASA–ի հետ համատեղ Falcon 9 հրթիռներ է արձակում Տիեզերք։

Ընկերության առաջին հրթիռը՝ Ֆելքըն 1–ը, ստեղծվեց 4 տարում։ Հրթիռը ինչպես նաև անհաժեշտ վառելանյութը ընկերությունն ստեղծեց սեփական միջոցներով:  2006-ին նրանք հայտնվեցին NASA-ի ուշադրության կենտրոնում `արդյունքում   մի շարք պայմանագրեր կնքվեցին։ Falcon հրթիռները 2006-ից 2008 թվականներին երեք անգամ տիեզերք արձակվեցին և երեքն էլ    անհաջող ելք ունեցան:Մասկը հիշում է, որ դրանք  իր կյանքի ամենատխուր օրերն էին, 9 ամիս շուրջ 10 հազար մարդ աշխատել էր այդ նախագծի վրա : Միայն 4-րդ փորձից հետո հրթիռի արձակվեց բարեհաջող և NASA-ն երկարաժամկետ պայմանագիր կնքեց ընկերության հետ։

Այսօր արդեն Մասկը հստակ քայլերով առաջ է գնում իր նախանշած ուղղով։ Իհարկե, դժվարություններ միշտ կան ճանապարհին, բայց ամերիկացի հայտնի գործարար, ինվեստոր Էլոն Մասկը վստահ է` 2020–ին հյուրընկալվելու  ենք Մարս մոլորակ։

Սյուզան Թոսունյան