Օգտատերերի 75%-ը նախընտրում է աշխատել iOS–ով, իսկ 72%` նախընտրում է Mac-ը` անձնական համակարգչից

Օգտատերերի 75%-ը նախընտրում է աշխատել   iOS–ով, իսկ 72%`  նախընտրում է Mac-ը` անձնական համակարգչից

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ ընկերությունների աշխատակիցները նախընտրում են օգտագործել  iOS գաջեթներ և macOS–ով համակարգիչներ:

Jamf ընկերությունը աշխատանքային գործընթացները կարգավորող տեխնոլոգիաներ է մշակում կրթական համալիների և ընկերությունների համար: Վերջերս ընկերության կայքում հայտնվել էր մի հոդված «Գաջեթի ազդեցությունը ընկերության աշխատակցի վրա» (The Impact of Device Choice on the Employee Experience): Հետազոտությունից պարզ է դարձել, որ ընկերության աշխատակիցները նախընտրում են iPhone, iPad կամ Mac: Հետազոտությանը մասնակցել է 580 տնօրեն, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլն:

«Եթե ընկերությունը հնարավորություն է տալիս ընտրել սարքավորումը, աշխատակիցների 75 տոկոսը նախընտրում է խնձորային բրենդի արտադրանքը, քան Android սարքավորումներ»,- գրված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հետազոտությունը նաև մի քանի հետաքրքիր փաստ է արձանագրել: Հարցվածների կեսից ավելին՝ 68 տոկոսը, կարծում է, որ գաջեթի ընտրության  հնարավորությունը մեծացնում է աշխատունակությունը: Իսկ 35 տոկոսը հայտնել է, որ ընտրության հնարավորության շնորհիվ ավելի լավ կարծիք ունի իր ընկերության մասին: