Samsung–ը պատրաստվում է նոր սմարթֆոններ թողարկել։ Այս անգամ ընկերությունը կթողարկի Galaxy A6 շարքը, որը կունենա ընդամենը երկու սմարթֆոն։
Galaxy A6+–ը կստանա մեծ առանց շրջանակի էկրան, որը կունենա 6 դյույմ անկյունագիծ և 18,5:9 հարաբերակցություն։ Նաև հայտնվել են գաջեթի րենդերները, որոնք փաստում են երկակի ֆոտոխիկի առկայությունը։
Այս ամենի հետ մեկտեղ սմարթֆոնը կստանա Snapdragon 625 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ հիշողություն։ Սմարթֆոնը կլինի մատչելի և հասանելի բոլորին։