Խելացի ժամացույցներ, որոնք կարող են փոխարինել Apple Watch-ին

Խելացի ժամացույցներ, որոնք կարող են փոխարինել Apple Watch-ին

Apple Watch –ը աշխարհում ամենահայտնի ժամացույցներից են, դրանք հայտնի են ոչ միայն խելացի ժամացույցների շրջանում, այլ նաև առաջ են անցել հայտնի շվեցերական ժամացույցներից իրենց վաճառքի ցուցանիշներով:

Խնձորային բրենդը մինչև պատրաստվում  է ներկայացնել իր սմարթ ժամացույցների 4-րդ սերունդը, մենք կներկայացնենք երեք այլընտրանքային տարբերակ, որոնք կարող են փոխարինել Apple Watch –երին:

Fitbit Versa

Versa մոդելը թողարկվել է վերջերս, բայց օգտատերերն ու մասնագֆետները սիրեցին այն և դրական կարծիք ունեն նոր գաջեթի մասին: Վաճառվում են միայն ԱՄՆ տարածքում և  բավական մատչելի՝ ընդամենը 200 դոլար: Ժամացույցներում կան բազմաթիվ մարզական ռեժիմներ, մարզումների համար նախատեսված գործառույթներ և այլն:

Versa-ն մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 4 օր:

Garmin Forerunner 935

Garmin շարքի ժամացույց է: Նախատեսված է պրոֆեսիոնալ մարզիկների համար, ովքեր պետք է հետևեն շատ ցուցանիշների: Ժամացույցներում կա մարզական հավելվածների մեծ պահոց: Ավտոնոմ աշխատանքի ժամանակաշրջանը՝ մինչև 2 շաբաթ:

Xiaomi Amazfit Bip

Ամենապարզ և մատչելի խելացի ժամացույցն է այս շարքում: Հատկապես Չինաստանում դրանք շատ մատչելի են:

Արտաքինով դրանք գրեթե չեն տարբերվում  Apple Watch-երից:  Amazfit Bip-ը կարող է աշխատել 45 օր, բայց դա էլ ունի իր անհարմարությունները՝ երկար չլիցքավորելու դեպքում կարելի է տեսնել էկրանի պիքսելները:

Samsung Gear S3 Frontier

Samsung-ը առաջիններից էր, ով նախաձեռնեց խելացի ժամացույցների նախագծման աշխատանքները: Ընկերությունը փորձարկումներ է կատարել և՛ արտաքին տեսքի, և՛ տեխնիկական տարրերի առումով և գտել է իր ոսկե միջինը: Gear S3 Frontier  խելացի գաջեթները աշխատում են ֆիրմային Tizen OS օպերացիոն համակարգով: Ընկերության արտադրանքը մրցակիցների առաջարկից տարբերվում է աշխատունակությամբ:

 

Ներկայացված շարքի բոլոր խելացի գաջեթները տարբերվում են նրանով, որ աշխատում են ընկերությունների ստեղծած սեփական օպերացիոն համակարգերով: Սա ունի իր դրական կողմերը, թույլ է տալիս ընկերություններին հաճախակի թարմացումներ կատարել, բայց գործառույթների որակական հատկանիշներն ու քանակը տարբերվում են: