Apple-ը թողարկել է iOS 11.4-ի 6–րդ beta տարբերակը

Apple-ը թողարկել է iOS 11.4-ի 6–րդ  beta տարբերակը

Apple ընկերությունը թողարկել է iOS 11.4-ի թվով 6-րդ բետա տարբերակը: Ի դեպ, թարմացումը  բավական արագ թողարկվեց.  5-րդ տարբերակը թողարկվել էր մի քանի օր առաջ: Սա կարող է շատ բանի մասին խոսել:

Միանգամից մի քանի բետա տարբերակի թողարկումը կարող է նշանակել, որ շուտով կթողարկվի  iPhone և iPad գաջեթների համար նախատեսված արդեն ստաբիլ օպերացիոն նոր համակարգ: Ընկերությունը նման կերպ վարվել է նաև նախորդող թարմացումների ժամանակ: Բայց, սա կարող է նաև վատ նշան լինել:

Այս շաբաթ համացանցում տեղեկատվություն էր հայտնվել, որ  EFAIL-ն ունի անվտանգության հետ կապված խնդիրներ: Սա նշանակում է, որ հաքերները գաղտնագրված նամակներին հասանելիության հնարավորություն  ունեն։ Խնդիրը լուծելու համար և սմարթֆոնները պաշտպանելու միտումով Apple-ին անհրաժեշտ է թողարկել  iOS-ի թարմ տարբերակ: Հնարավոր է՝ շտկված ու ապահով տարբերակը հենց iOS 11.4-ի  beta 6-ն է, իսկ մյուս թարմացումները շարունակում են գտնվել վտանգի գոտում։

Նոր բետա տարբերակը կարելի է գաջեթում ավելացնել թարմացումների ներկառուցված համակարգի միջոցով: Սա դեռևս միայն գրանցված և մշակումներ կատարող օգտատերերի համար է: Մյուսները դեռ պետք է սպասեն. օպերացիոն համակարգի մասսայական հասանելիություն կլինի մոտ օրերս։

iOS 11.4-ն ունի    ClassKit ավելացնելու հնարավորություն, որը թույլ կտա մշակողներին ստեղծել  դպրոցականների համար նախատեսված սեփական հավելվածները :

Թեգեր: Apple, Beta 6, iOS, iOS 11.4 beta 6