Duplex AI. Google –ի ձայնային օգնականը կզրուցի օգտատերերի հետ

Duplex AI. Google –ի ձայնային օգնականը կզրուցի օգտատերերի հետ

Google–ի նոր Duplex AI տեխնոլոգիան թույլ կտա ձայնային օգնականին ինքնուրույն զանգահարել տարբեր ընկերություններ և շփվել օպերատորների հետ։   The Verge–ի փոխանցմամբ, այդ զրույցները կձայնագրվեն։

Թյուրիմացություններից խուսափելու համար օպերատորներին կհայտնեն , որ նրանք զրուցում են ոչ թե մարդու, այլ ռոբոտի հետ։ Բայց կա ևս մեկ բան` հասարակությունը պահանջում է, որպեսզի նախքան զանգին պատասխանելը օպերատորներին հարցնեն` ուզո՞ւմ են նրանք շփվել ռոբոտի հետ, թե` ոչ։

Google I/O–ի շնորհանդեսից հետո, որտեղ ներկայացվել էր նաև   Duplex AI տեխնոլոգիան կարծիքները տարբեր էին։ Կան մարդիկ, ովքեր հավանել են և կան բացասական կարծիք ունեցողներ էլ։ Տեխնոլոգիան  կսկսի աշխատել այս ամառ, սկզբնական շրջանում այն պարզապես թեստավորման փուլում կգտնվի և հասանելի կլինի քիչ քանակությամբ օգտատերերի համար։

Մի բան է հստակ` ընկերության ներկայացուցիչներն ուզում են  Duplex–ում առավելագույնս լավ տեխնոլոգիա ներդնել։Նորույթը իրականացնելու համար հնարավոր է նաև այն իր զրույցը սկսի հետևյալ նախադասությամբ` «Ողջուն, Ձեզ հետ զրուցում է Google Assistant–ը»։