Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 22)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Comblosion

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղն առաջարկում է մարզել մատները և վառվող կետերը միացնել իրար։ Խաղի ամբողջ իմաստն այն է, որ պետք է տեղավորվեք ժամանակահատվածում։ Գծերը կարող են լինել ընդհատ և ամբողջական։

ALIVE Movie Maker for iMovie

Գինը՝ 0.99$ – անվճար

Վիդեոխմբագրման հարթակ է, որն առաջարկում է բավական մեծ գործիքակազմ` պտտել, կտրել անգամ վիդեոէֆեկտներ ավելացնել։ Ընտրության հնարավորությունը մեծ է։

 

Stickyboard 2

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը ձեր iPad–ը կվերածի մեծ գրատախտակի, որտեղ կարող եք կատարել ձեր գրառումներն ու նշումները։ Այստեղ կան նաև տարբեր գունային լուծումներով մարկերներ օգտագործելու հնարավորություն։

 

Թեգեր: app, App Store, Apple, free iOS app, iOS